Facebook սոցիալական ցանցի ունիկալ այցելուների թիվը հուլիս ամսին կազմել է 860 միլիոն, ընդ որում այդ ամիս այցելուները դիտել են կայքի մոտ մեկ տրիլիոն էջ: Այս մասին նշվում է Doubleclick կայքում, որը համարվում է Google-ին պատկանող ընկերություններից մեկը: Նշվում է, որ հուլիսին Facebook-ի օգտատերերի թիվը 110 միլիոնով ավելի է եղել, քան հունիսին սոցցանցի հիմնադրի կողմից հնչեցված թիվը:
Կայքը գրում է, որ մեկ օգտատերն ամսվա ընթացքում միջինը 1.16 հազար էջ է նայում, կամ ամեն մուտքի ժամանակ` 40 էջ: «Դա բոլոր առումներով հսկայական թիվ »է,- գրում է Mashable-ը:
Ինչ վերաբերում է ինտերնետային մեկ այլ հսկայի` Youtube-ին, ապա այդ կայքի ունիկալ այցելուների թիվը կազմել է 790 միլիոն, որոնք նայել են մոտ 100 միլիարդ էջ:










































