Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, մեքսիկական Մոնտերեյ քաղաքի խաղատներից մեկում սկսված հրդեհի պատճառով զոհվել է առնվազն 45 մարդ: Հայտնի է, որ հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ մոտ 2 տասնյակ զինված գրոհայիններ մտել են խաղատան տարածք, վառելիք լցրել և այրել շենքը: Ոստիկանությունը հայտարարում է, որ զոհերի թիվը կարող է աճել:
Ենթադրվում է, որ խաղատունն այրել են տեղի նարկոմաֆիայի ներկայացուցիչներն այն բանից հետո, երբ խաղատան սեփականատերը հրաժարվել է գումար վճարել նրանց: The Wall Street Journal-ը նշում է, որ մինչև վերջին պահը Մոնտերեյը համարվում էր Մեքսիկայի ամենաանվտանգ նահանգներից մեկը, սակայն անցած տարի այստեղ երկու խմբավորումների միջև պայքար է սկսվել, ինչի հետևանքով այս տարվա սկզբից այստեղ արդեն զոհվել է մոտ հազար մարդ:









































