Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործը կքննի Մնացական Մարտիրոսյանը

Ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ քրեական գործը դատարան է մուտքագրվել երեկ և նույն օրը մակագրվել Մարտիրոսյանին։

Նշենք, որ քրեական գործով մեղադրյալները 11-ն են, այդ թվում՝ Հանրապետական ծննդատան ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը, նրա տեղակալ Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանը, Իտալիայում որդեգրմամբ զբաղվող հավատարմագրված կազմակերպությունների ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանը, որն, ըստ մեղադրանքի, հանցավոր խմբի ղեկավարն է, 2005-ից մինչև 2019 թվականը իտալացի որդեգրողներից 1 միլիոն 700 հազար եվրո է ստացել:
Նախաքննական վարկածով՝ գործել է հետևյալ սխեման. մայրերին ծննդատներում ստիպել են հրաժարվել երեխաներից, խմբի կազմում ընդգրկված բժիշկները կազմել են երեխաների առողջության վերաբերյալ էպիկրիզներ՝ նշելով, որ երեխաներն ունեն տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ անբուժելի։

Անուշ Գարսանցյանը, ըստ մեղադրանքի, 2005 թվականից սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար, ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ-ում ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող հիմնարկի աշխատակիցներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետը, նույն գործակալության ապոստիլի և միջազգային պայմանագրերի բաժնի պետը, ինչպես նաև Անուշ Գարսանցյանի մտերիմ, թարգմանչական ծառայություններ մատուցող Քրիստինե Նարինյանը, որոնք կազմակերպված խմբի նպատակին հասնելու համար օգտվել են ինչպես իրենց, այնպես էլ ՀՀ պետական մարմինների իրավասու պաշտոնատար աշխատակիցների ընձեռած հնարավորություններից:

Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև ՀՀ ԱՆ ՔԿԱԳ նախկին պետ Անի Մխիթարյանը, որը, ըստ մեղադրանքի, ընդգրկվել է օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար ստեղծված կազմակերպված խմբի կազմում և, գործելով կազմակերպված խմբում, օժանդակել է խմբի ղեկավարի կողմից ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառքն իրականացնելուն:

Ալբերտ Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում գործող ՀՀ կենտրոնական մարմնի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման՝ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժնի պետ, ընդգրկվել է օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար ստեղծված կազմակերպված խմբի կազմում և, գործելով կազմակերպված խմբում, օժանդակել է խմբի ղեկավարի կողմից ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառքն իրականացնելուն:

«Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանը ևս մեղադրվում է օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար ստեղծված կազմակերպված խմբի կազմում ընդգրկվելու և կազմակերպված խմբում գործելով, խմբի ղեկավարի կողմից ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառքն իրականացնելուն օժանդակելու մեջ:

Իդա Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ընդգրկվել է օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար ստեղծված կազմակերպված խմբի կազմում և, գործելով կազմակերպված խմբում, օժանդակել է խմբի ղեկավարի կողմից ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառքն իրականացնելուն:

Հանրապետական ծննդատան ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենը, ընդգրկվել է օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար ստեղծված կազմակերպված խմբի կազմում և, գործելով կազմակերպված խմբում, օժանդակել է խմբի ղեկավարի կողմից ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառքն իրականացնելուն:

Վերջինիս տեղակալ Արշակ Ջերջերյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում գործելով խմբի ղեկավար կազմին օժանդակելու հատկանիշներով։ Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Արամ Շահբազին, որը «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության ցերեկային ստացիոնարի վարիչն է։ Մեղադրանք է առաջադրված նաև Անուշ Գարսենցյանի մտերիմներից Քրիստինե Նարինյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Մեղադրյալի կարգավիճակում է նույն նախարարության մեկ այլ պաշտոնյա՝ Անուշ Բադալյանը, որը, ըստ մեղադրանքի, նախարարության «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների «Մանուկ» համակարգում իր անվամբ ստեղծված «ANUSH BADALYAN» օգտատիրոջ միջոցով ունենալով հասանելիություն և իրավասություններ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ անհրաժեշտ նշումներ և փոփոխություններ կատարելու համար, հանդիսանալով պաշտոնատար անձ, անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով նշված համակարգում որդեգրման ենթակա ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների վերաբերյալ տվյալներ մուտքագրելու և համապատասխան փոփոխություններ կատարելու հարցերում, խախտելով ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1919-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 269-Ն որոշման 40-րդ, այն է՝ «Հաշվառված` որդեգրել ցանկացող անձանց կողմից որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում սույն կարգի III գլխում նախատեսված դեպքերում աշխատակազմը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության), իսկ սույն կարգի IV գլխում նախատեսված դեպքերում` կենտրոնական մարմինը նախարարությանը գրավոր տեղեկացնում է դրա մասին և, եթե այլ որդեգրել ցանկացող անձ ընտրված երեխային որդեգրելու ցանկություն չի հայտնել, ապա կազմակերպում է որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի հանդիպումը, և 41-րդ կետի, այն է՝ «Սույն կարգի 40-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում նախարարությունը կասեցնում է որդեգրման ենթակա երեխայի տվյալների տրամադրումը», տվյալ համակարգում 2019 թվականի մարտի 11-ի նշագրումով կասեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի սան, որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառված տվյալները վերաբերյալ, որի հետևանքով ՀՀ քաղաքացի հանդիսացող, երեխա որդեգրելու նպատակով հաշվառված քաղաքացիների համար նրա տվյալները դարձել են անհասանելի: Արդյունքում երեխա որդեգրելու համար հաշվառված անձինք զրկվել են որդեգրելու համար ընտրելու, տեսակցելու, հետագայում՝ նրան որդեգրելու հնարավորություններից՝ այդկերպ առաջացնելով ծանր հետևանքներ, քանի որ երեխան զրկվել է հնարավորինս շուտ որդեգրվելու հնարավորությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում