Վրաստանի տարածքով այլ երկրներ բեռնափոխադրողների համար վճարը հունիսի 20-ից կբարձրանա 75 տոկոսով կամ մոտ 50 դոլարով։
Հին սակագինը – 200 լարի (67$)
Նոր սակագինը – 350 լարի (118$)
Վրաստանի պետական ճանապարհների օգտագործման վճարը պարտադիր է արտերկրում գրանցված, արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստանի տարածքով այլ երկիր բեռ փոխադրող բեռանատարների համար։
2021 թվականի ընթացքում Վրաստանով բեռնափոխադրումներից հավաքագրված վճարների արդյունքում պետբյուջե մուտքագրվել է 66,4 մլն լարի (մոտ 22.5 մլն դոլար):





































