Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Վարշավան Ուկրաինային, ընդհանուր առմամբ, 2 միլիարդ դոլարի զենք է մատակարարել։ Դուդան նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ծանր սպառազինություն, այդ թվում՝ տանկեր։ «Ես երկու օր առաջ խոսել եմ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասել է Լեհաստանի նախագահը՝ գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։ «Մենք ավելի քան 240 տանկ ենք ուղարկել, գրեթե 100 միավոր զրահատեխնիկա, ավտոմատներ, զինամթերք, հրթիռներ: Մենք ուղարկել ենք, ընդհանուր առմամբ, 2 միլիարդ դոլարի զենք»,- հավելել է Դուդան: