Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահություն է հայտնել, որ Սեվերոդոնեցկում (Լուգանսկի շրջան), որտեղ այժմ կատաղի մարտեր են ընթանում Ռուսաստանի ԶՈՒ հետ, որոշվում է ողջ Դոնբասի ճակատագիրը։ Ուկրաինայի ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է ժողովրդին ուղղված երեկոյան տեսաուղերձում։ «Սա կատաղի կռիվ է, թերևս, ամենածանրերից մեկն՝ այս պատերազմի ժամանակ»,- ասել է նախագահը։