Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու, հնարավոր չէ հասնել համապարփակ կարգավորման, իր հարցազրույցում հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, հերթական անգամ անդրադառնալով ԵԽ նախագահ Շարլ Միշելի հայտնի հայտարարությանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ինքնիշխան Հայաստան» Կուսակցության փոխնախագահ Հովսեփ Ղազարյանի և «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին կապերի փոխնախագահ Առնոլդ Բլեյանի հետ:
Բլեյանի խոսքով՝ մենք գործ ունենք արցախյան խնդիր վերամիջազգայնացման փորձի հետ․ «Արցախյան խնդրի վերամիջազգայնացումը թույլ կտա Արցախը չդարձնել ռուս-ադրբեջանական տարածքային վեճ:Պրոակտիվ դիվանագիտության և առկա աշխարհաքաղաքական զարգացումների շնորհիվ արցախյան հարցը բալանսավորվում է»:
Հովսեփ Ղազարյանի խոսքով էլ՝այս իրականությունը մեզ համար ունի և հնարավորություն, և ռիսկեր․ «Այս հակամարտությունը մեր միակ շանսն է, որ կարողանանք դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը»: