Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է մի զեկույց, համաձայն որի՝ Լիբիայի ապստամբները դաժան են վարվում ռազմագերիների հետ: Ներկայացված են նաև բազմաթիվ դեպքեր, երբ Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից դաժան վերաբերմունքի են արժանանում ապստամբները: Մասնավորապես հիշատակվում է Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից Տրիպոլիի «Աբու Սալիմ» բանտում մի պատանու բռնաբարության մասին:
Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում երկու կողմերին՝ զերծ մնալ բանտերում գտնվողների նկատմամբ բռնի ուժի կիրառումից` հարգելով նրանց իրավունքները: Երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Ազգային անցումային խորհրդին, որը ձևավորվել է երկրի ընդդիմության կողմից և կատարում է ժամանակավոր կառավարության գործառույթները, ստանձնել հանդուրժողական, ժողովրդավարական պետություն կառուցելու պատասխանատվություն, որը կպաշտպանի երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները:








































