Այսօր ՀԱԿ-կոալիցիա երկխոսության 7-րդ ռաունդը չի կայացել:
ՀԱԿ պատվիրակության անդամ Սամվել Աբրահամյանը մոտեցել է լրագրողներին և տեղեկացրել, որ հանդիպումը չի կայանալու: Պատճառների և մանրամասների մասին կտեղեկացնի Լևոն Զուրաբյանը, ով 13:00-ին ասուլիս է հրավիրել ՀԱԿ գրասենյակում:









































