Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

Մեր լավագույն դեսպաններից են. Միրզոյանը՝ դեսպանների պաշտոնում վերջին քաղաքական նշանակումների մասին

Դեսպանների քաղաքական նշանակումը աշխարհում լայն տարածում գտած պրակտիկա է, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի կողմից վերջին նման նշանակումներին անդրադառնալով՝ վստահեցնում է, որ նրանք լավագույն դեսպաններից են:

Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե նախարարն ինչպե՞ս է գնահատում քաղաքական նշանակումները, հատկապես դեսպանների աշխատանքը՝ հիշեցնելով քննադատությունների մասին, որ մի շարք կարևոր երկրներում դեսպանի պաշտոնում քաղաքական նշանակումներ են արել:

«Քաղաքական նշանակումները նախարարի պաշտոնում աշխարհում ընդունված պրակտիկա է: Ամենևին ոչ բոլոր արտաքին գործերի նախարարներն են կարիերային դիվանագետներ: Եվ ընդհանրապես ցանկացած նախարարի պաշտոն քաղաքական պաշտոն է»,-ասաց ԱԳ նախարարը:

Անդրադառնալով դեսպանների քաղաքական նշանակումներին՝ Միրզոյանն ասաց, որ դա ևս աշխարհում լայն տարածում գտած պրակտիկա է: Տարբեր երկրներ քաղաքական նշանակումներ են անում դեսպաների պաշտոններում: «Դա եղել է մինչև 2018 թվականի հեղափոխությունը, եղել է հեղափոխությունից հետո, եղել է մինչև պատերազմը, պատերազմից հետո և վստահաբար կլինի նաև ապագայում: Եթե դուք դեսպանների վերջին մի քանի քաղաքական նշանակումների մասին եք հարցնում, ապա չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր լավագույն դեսպաններից են»,-ասաց ԱԳ նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում