Tuesday, 14 05 2024
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Հօգուտ Ստյոպա Սաֆարյանի Գառնիկ Իսագուլյանից գումար կբռնագանձվի

Հաղորդագրություն

Դատարանը որոշել է պարտավորեցնել Գառնիկ Իսագուլյանին հերքել Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ արված զրպարտչական հայտարարությունը և նրանից բռնագանձել Ս․Սաֆարյանին պատճառված վնասի փոխհատուցման գումարը։

Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Մ․Հովակիմյանի, քարտուղարությամբ՝ Օ․Բարսեղյանի) 2022թ․ ապրիլի 27-ին քննելով քաղաքացիական գործն ըստ Ստյոպա Սաֆարյանի հայցի ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին, արժանապատվությանը ու գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին, բավարարել է Ստյոպա Սաֆարյանի պահանջը, մասնավորապես՝
-պարտավորեցրել է Գառնիկ Իսագուլյանին հերքել Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանի վերաբերյալ 2020թ․ նոյեմբերի 23-ին “Հայելի” մամուլի ակումբում արված զրպարտչական հայտարարությունը,

-հօգուտ Ստյոպա Սաֆարյանի Գառնիկ Իսագուլյանից բռնագանձել 300,000 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար,
-հօգուտ Ստյոպա Սաֆարյանի Գառնիկ Իսագուլյանից բռնագանձել 120,000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար,
-հօգուտ Ստյոպա Սաֆարյանի Գառնիկ Իսագուլյանից բռնագանձել 10,000 դրամ՝ որպես հայցվորի կողմից վճարված պետական տուրքի գումար։
Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանի և նրա Լայվնյուզ կայքի կողմից Ս․Սաֆարյանի ու նրա թիրախավորումը բազմամյա պատմություն ունի։ Նրա ղեկավարած կայքով մեկ անգամ չէ, որ զրպարտչական կամ վիրավորական արտահայտություններ են արվել Ս․Ստյոպա Սաֆարյանի ու նրա ընտանիքի հասցեին։

Ի թիվս նման դրսևորումների, Լայվնյուզի լրագրող Թագուհի Ասլանյանը նաև 2019թ, հոկտեմբերին առանց հրավերի ներխուժել էր Ս․Սաֆարյանի հիմնադրած Ինստիտուտի՝ ՄԱՀՀԻ գրասենյակ, հոկտեմբերի 27-ի 20-ամյա տարելիցին նվիրված հատուկ միջոցառման ավարտից հետո և դեմ գնալով գրասենյակի աշխատակիցների բազմակի հորդորներին՝ տևական ժամանակ հրաժարվել էր դուրս գալ այնտեղից՝ թույլ չտալով Ինստիտուտին շարունակել իր բնականոն աշխատանքը և օտարեկրյա դիվանագետի հետ Ս․Սաֆարյանի հանդիպումը։

Տվյալ քաղաքացիական գործը քննել էր Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը, ով դատավարության ընթացքում ձեռնարկել էր հայցվոր կողմի շահերից բխող ու դատավորին օրենքով չթույլատրված գործողություններ՝ հօգուտ հայցվորի փոփոխելով հայցի հիմքը և առարկան, և խախտեով նյութական ու դատավարական իրավունքի մի շարք նորմերի ի վնաս պատասխանող Ս․Սաֆարյանի։ Որքան էլ այդ գործով դատավոր Զարուհի Նախշքարյանի թույլ տված խախտումները արձանագրվել էին ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ու ՀՀ Արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթում, Բարձրագույն դատական խորհրդում Զարուհի Նախշքարյանը արժանացավ “անսպասելի” միաձայն բարեհաճության, որի որոշմամբ թեպետ հաստատված համարվեցին դատավորի կողմից կատարված խախտումները, սակայն չդիտարկելով դատավորի պաշտոնավարման համապատասխանության հարցը․․․

Ս․Սաֆարյանի հայցն ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի՝ վիրավորանք հանդիսացող արտահայտությունների կատարման համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և որպես փոխհատուցում պատասխանողից 1,000,000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին, շարունակվում է լսվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ թևակոխելով դատաքննության փուլ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում