Saturday, 13 06 2026
18:30
Թութակը կանխատեսել է Աշխարհի առաջնության բացման խաղի հաղթողին
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա
18:10
Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը
18:00
Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին

Ինչո՞ւ են ուռճացվում խաղողի բերքատվության ցուցանիշները

Այս տարի խաղող վերամշակող ընկերությունները կանխատեսում են, որ խաղողի մթերումների ծավալները կհասնեն շուրջ 150 հազար տոննայի: Օգոստոսի 19-ի դրությամբ վերամշակողները գյուղացիական տնտեսությունների հետ կնքել են խաղողի մթերման 6,701 պայմանագիր (43,241 տոննա): Գյուղնախարարության համաձայն՝ հումքի պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը դիվանագիտորեն նշեց, որ խաղող կմթերեն այնքան, որքան պետք է: Նրա խոսքով, մթերման պաշտոնական թվերը կլինեն 135-145 հազար տոննա, իսկ ընդհանրապես բերքի չափը՝ 230-240 հազար տոննա:

«Բայց դա իրականությանը չի համապատասխանում: Թե իրականում ինչքան է, Աստված գիտի»,- ասաց Ա. Հարությունյանը:

WikiLeaks-ի հայտնի հրապարակումներից մեկը, որքան էլ զարմանալի է, վերաբերում է հենց հայկական խաղողին ու կոնյակագործությանը: Նշվում է, որ Հայաստանում խաղողի բերքի պաշտոնական վիճակագրությունն ուռճացված է` կոնյակի անօրինական արտադրությունը կոծկելու նպատակով. տեղական արդյունաբերողներն արտադրում են ԵԿԳ պրեմիում բրենդի կրկնօրինակներ` որպես հումք օգտագործելով արտասահմանյան անորակ սպիրտը:

Ա. Հարությունյանի խոսքով, վերջերս սկսել են ավելի շատ սպիրտ ներկրել ՀՀ, սակայն առայժմ դա էական ծավալներ չի կազմում և մեր ընդհանուր պաշարների 5-10%-ից ավելի չի լինի, որովհետև հանրապետությունում կան այդ սպիրտին փոխարինող միջոցներ: Սպիրտի օգտագործումը կոնյակագործության մեջ, բնականաբար, գցում է կոնյակի որակը: Սա արգելող օրենք ընդունվել է, բայց այն համատարած խախտվում է: Կոնյակի արտադրության մեջ սպիրտի օգտագործումն աղետալի չափերի էր հասել 1998-2005 թթ.-ի միջակայքում, իսկ 2006-2007 թթ.-ից դրությունը սկսել է լավանալ:

«Հայկական կոնյակի վարկն աշխարհում չի ընկնի, քանի որ վերջերս մեր կոնյակի որակը գնալով լավանում է»,- հավաստեց Ա. Հարությունյանն ու հավելեց. «Անարդարության կոմպոնենտը 1998-2005-ին 100% էր, հիմա մոտ 40% է, այսինքն՝ 2.5 անգամ լավացել է»:

Այն, որ խաղողի բերքատվության պաշտոնական ցուցանիշները գերազանցում են իրական չափը, մեզ հետ զրույցում հավաստել էր նաև Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը, ըստ որի խաղողի իրական բերքը կլինի 120-130 հազար տոննա, որից մթերման համար՝ 80-100 հազար տոննա, բայց կասեն՝ 150 հազար տոննա խաղող կա:

WikiLeaks-ի հրապարակումն ասում է, որ 2005 թ.-ին Հայաստանում խաղողի բերքը պաշտոնական տվյալներով հաշվարկվել է 130 հազար տոննա, մինչդեռ իրականում չի գերազանցել 60 հազար տոննան:

Ամեն դեպքում, եթե խաղողի բերքատվության ցուցանիշների ուռճացումը նպատակ չի հետապնդում կոնյակագործության մեջ սպիրտի անօրինական ծախսը կոծկելու համար, ապա ո՞րն է դրա իմաստը և որքա՞ն խաղող է իրականում արտադրվում ՀՀ-ում:

Աշխարհում խաղողի բերքատվության ռեկորդակիրներ են համարվում Արգենտինան, ԱՄՆ-ը, որտեղ բերքատվությունը 170-200 ց/հա է՝ կախված բնակլիմայական պայմաններից: Փաստենք, որ այդ երկրներում բնակլիմայական պայմանները, հողերի բերքատվությունը շատ ավելի լավն են, քան մեր երկրում, դրան հավելած՝ մշակությունն իրականացվում է ամենաբարձր մակարդակով՝ չխնայելով ոչինչ:

Երբ Հայաստանում մթերված խաղողի քանակը բաժանում ենք հեկտարների վրա, ապա միջին բերքատվությունը ստացվում է 200 ց-ից ավելի, այն դեպքում, երբ խորհրդային ամենալավ տարիներին խաղողի բերքատվությունը չէր գերազանցում 70 ց/հա-ն: Խորհրդային լավ տարիներին Հայաստանի տնտեսությունը ոչնչի պակասություն չուներ՝ պարարտանյութերը, ոռոգման ջուրը, հոգատար վերաբերմունքը լիուլի էին. այգիները ոռոգում էին 10 անգամ՝ ներկայիս 3 անգամվա փոխարեն, պարարտացնում էին 3 անգամ՝ հիմա չեն պարարտացնում կամ շատ քիչ են պարարտացնում, բուժում էին 8-10 անգամ՝ ներկայիս 1-3 անգամվա փոխարեն: Դատելով զուտ թվական տվյալներից՝ ստացվում է, որ հիմա մենք 3 անգամ ավելի ինտենսիվ ենք մշակում խաղողը, ավելի շատ ենք ոռոգում, պարարտացնում, քան խորհրդային տարիներին:

Ընդ որում, նույն պաշտոնական թվերի համաձայն՝ ստացվում է, որ բերքատվության առումով Հայաստանը ռեկորդակիր է ամբողջ աշխարհում: Սա չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ:

Ուրեմն, ո՞րն է իշխանությունների նպատակը: Ցույց տալ, որ գյուղատնտեսության գոնե մի ճյուղը բարգավաճո՞ւմ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում