Նիգերիայում հարձակվել են բանկերի և ոստիկանական բաժանմունքների վրա: Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում` Գոմբի քաղաքում: Ինչպես հաղորդում է BBC-ն սպանվել է առնվազն 12 մարդ:
Նիգերիայում նախկինում նման հանցագործություններ նույնպես տեղի են ունեցել, որոնցում մեղադրում են տեղի իսլամիստներին: Գոմբի քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ բանկերի և ոստիկանության վրա հարձակվողները զինված են եղել ինքնաձիգերով և ունեցել են պայթուցիկ նյութեր:








































