Արցախի Հանրապետության իշխանությունները բանակցություններ են վարում Երեւանի հետ ճանաչման շուրջ, սակայն առաջընթաց դեռ չկա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Բանակցություններ են տարվում Հայաստանի հետ, շփումներ են իրականացվում ԼՂ անկախության ճանաչման հարցով, սակայն ներկայումս այդ հարցում առաջընթաց դեռ չկա»,- ասաց Բեգլարյանը։
Նրա խոսքով, կարելի է պնդել, որ իրականում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև պահպանվում են հորիզոնական կապեր՝ «որպես հավասարը հավասարի հետ»։