Friday, 26 04 2024
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»

Իրականում Փաշինյանն ու Ռայիսին  քննարկել են Զանգեզուրի միջանցքի հարցը. հենց այս հարցն է ամենից շատ հետաքրքրում Իրանին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը

– Տիկին Բեգիջանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին: Որքանո՞վ է սահմանազատման հարցն այսօր Իրանի հետաքրքրությունների տիրույթում։

-Թեև Հայաստանի ԶԼՄ-ները հայտարարել են, որ վարչապետը և Իրանի նախագահը սահմանազատման և սահմանագծման հարցերն են քննարկել, իմ կարծիքով, սակայն, քննարկել են Զանգեզուրի միջանցքի հարցը, քանի որ Իրանի ԶԼՄ-ներում լայնորեն տարածվել է տեղեկատվությունը, ըստ որի Բաքուն հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ համաձայնություն կա: Այս հարցն է Իրանի առաջին և հիմնական հետաքրքրությունը։ Սահմանազատումը, իհարկե, հենց այս տրամաբանության մեջ է։ Մեր պաշտոնյանների շուրթերից մենք շարունակ լսում ենք, որ նման բան անհնար է: Մենք տեսնում ենք, որ  Բաքուն հայտարարում է, որ համաձայնության են եկել, Հայաստանը չի հայտարարում է, որ Բաքուն ստում է։ Չես հասկանում՝ հատարարություններից որն է ճիշտ, որը՝ սխալ, բայց մեկ բան հստակ է՝ Իրանին իրականում հենց սա է հետաքրքրում, որովհետև Իրանն արդեն Ադրբեջանին համանման ճանապարհ տրամադրում է։ Բայց տպավորություն է, որ ինչ պարտադրում են մեզ թուրքերը, մենք սուսուփուս ընդունում ենք։

-Հեռախոսզրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես հատուկ ուշադրության առարկա են դարձել Հայաստան-Իրան երրորդ էլեկտրագծի, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը, էներգետիկ ոլորտին վերաբերող հարցերը: Այս հարցերի ուղղությամբ ինչպիսի՞ առաջընթաց կա։

-Իհարկե, այս հարցերը օրակարգում են, հատկապես «գազ էլէներգիայի դիմաց» ծրագիրը, քանի որ Իրանն ամռանը դրա պակասը շատ է զգում, քանի որ շատ շոգ է և ամռանը մեծանում է էլէկտրաէներգիյաի պահանջարկը։ Տարիներ շարունակ, անգամ նախկին իշխանությունների ժամանակի սա օրակարգում է եղել, իսկ Հյուսիս-Հարավ ճանապարհը եթե բացվեր, այսօր Ադրբեջանը չէր կարող ի լուր աշխարհի հայտարարել, որ համաձայնել է ոչ թե ճանապարհի, այլ միջանցքի հարցում, որտեղով անցնում է և՛ երկաթուղին, և՛ ավտոմայրուղին։ Սա հարված է լինելու Իրանին բոլոր դեպքերում, և սա ոչ թե ճանապարհների ապաշրջափակում է, այլ միջանցքի կառուցում։

-Որքանո՞վ է  հավանական, որ Հայաստանը կգնա այդ քայլին։

Մեր շահերը այս հարցում միայն Իրանի շահերի հետ են համընկնում: Ես տեսնում եմ, որ եթե Իրանը մինչև այս պահը այդքան համառությամբ չէր հետաքրքրվում, ապա հիմա հետաքրքրվում է, բայց ես Հայաստանի կողմից գործուն քայլեր չեմ տեսնում: Սայլը գամվել է տեղում և չի շարժվում։

-Փոխադարձ այցեր են առաջիկայում նախատեսվում։ Վերջին շրջանում երկու երկրների պաշտոնյաների փոխադարձ այցերը շատացել են։ Առաջիկայում նորից կլինեն այցեր։ Ինչո՞վ է սա պայմանավորված:

-Այդ այցերի ինտեսիվությունը պայմանավորված է հիմնականում Իրանի խիստ հետաքրքրությամբ, որովհետև Իրանը իր ազգային շահերը, ի տարբերություն մեզ, շատ լավ է հասկանում, իսկ այս դեպքում նրանց շահը համընկնում է մեր երկրի շահերին։ Իրանը ժամանակին զլացել է այս հարցում, ժամանակին չի ենթադրել, որ նման իրավիճակ կստեղծվի: Իրանը հասկացել է, որ եթե Հյուսիս-Հարավ ճանապարհը շատ արագ կառուցվեր, ինքն ավելի հետամուտ լիներ, պահանջներ ներկայացներ, Մեղրիի տնտեսական ազատ գոտին ակտիվացներ, աջակցեր, իրավիճակն այլ կլիներ: Սրանք անցյալի սխալներն են, որոնք հանգեցրել են Զանգեզուրի միջանցքի շուրջ խոսակցություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում