Wednesday, 11 09 2024
ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը
Երևանում կանցկացվի Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին Հունգարիայում ամառային ճամբար ուղարկելու ծրագիրը կկրի շարունակական բնույթ
Հայաստանում ավտոճանապարհներն անցանելի են
10:40
Թեյլոր Սվիֆթը Թրամփ-Հարիս բանավեճից հետո իր աջակցությունն է հայտնել Քամալա Հարիսին
Շատ դեպքերում չգիտենք՝ մեքենայի մեջ բենզին են լիցքավորում, թե դրա անվան տակ մի ուրիշ բան․ Թունյան
10:30
Barerar.am` նոր հարթակ, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն և առանց միջնորդի օգնել կարիքավոր ընտանիքներին
Մաքսիմում, ինչ դուք կարող եք անել՝ տեղավորելն ու տեղավորվելն է․ Ալեքսանյանը՝ դաշնակներին
Բելգորոդում բեռնատար գնացքը դուրս է եկել վագոններից
Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
10:10
Կայացել է ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճը
Հռոմի ստատուտը կառավարության համար բեռ է ավելորդ ճամպրուկի նման, որի պահելը խնդիր է
Սպասվում է կարճատև անձրև
Ուղիղ․ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը
Գազամատակարարումը կդադարեցվի․ հայտնի են հասցեները
Անիի կամրջի վերականգնումը սիմվոլիկ է. հայ-թուրքական սահմանը կբացվի
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մի մեղայականի պատմություն. «ես սրսուռ ՔՊ-ական եմ եւ շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին». «Հրապարակ»
Ռիսկեր կան, որ այս կառավարության առջև դրված նպատակները չեն իրականանա ընտրված կադրերի պատճառով
Օ՜, ինչպիսի զուգադիպություն. «Իրավունք»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Մեկնարկել է պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը
08:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը միավորներ կորցրեց
Տարակուսելի քայլ Արեւմուտքից. ինչ ազդեցություն կլինի հայ-իրանական հարաբերության վրա
Արցախի քաղաքական վերնախավը վերցնում է իրեն նետված ձեռնոցը. պատրաստ են ցանկացած գրոհի. «Հրապարակ»
Ագրարայինի ռեկտորը գրանցված չէ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում. «Հրապարակ»
Կվերաբացի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են. «Ժողովուրդ»
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի

Հայաստան-Իրան-Վրաստան. երկու հեռախոսազանգերի խորհրդանշական ընդհանրությունը

Կառավարությունը հայտնում է Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հեռախոսազրույցի մասին: Ընդ որում, հատկանշական է, որ նույն օրը հայտնի է դառնում նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետների հեռախոսազրույցի մասին: Թե Իրանի նախագահի, թե Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցների մասին պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ հաստատվել է մոտակա հանդիպումների, փոխայցերի պատրաստակամություն, ինչը թերևս ոչ միայն խոսակցության այսպես ասած կանոնի կամ արարողակարգի շրջանակում է, այլ վկայում է այն մասին, որ առաջին դեմքերը ունեն խոսակցության առարկայական հարցեր և օրակարգ:

Իրանի և Վրաստանի ղեկավարների հետ Փաշինյանի հեռախոսազրույցները չունենալով իհարկե պատճառահետևանքային կապ, այդուհանդերձ կարող են դիտարկվել բավականին ուշագրավ անուղղակի և խորհրդանշական կապակցվածության տրամաբանությամբ՝ ռեգիոնալ և միջազգային զարգացումների համատեքստում: Արևմուտքի և Ռուսաստանի կոշտ դիմակայության շարունակվող ռեժիմի, պատժամիջոցների, նաև աշխարհատնտեսական և լոգիստիկ վերաձևումների շրջափուլում Կովկասի առնչությամբ թերևս առավել զգայուն են դառնում այն գործոնները, որոնք կարող են ընդհանուր հետաքրքրություն ձևավորել թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Իրանի համար: Երեք երկրները թերևս ունեն նվազագույնը երկու հիմնարար շահագրգռություն՝ Կովկասում թույլ չտալ պատերազմ, ինչպես նաև անել առավելագույնը ռեգիոնալ ուժերի բալանսի հավասարակշռություն ապոհովելու համար: Իհարկե այդ գործոնները և հիմնարար շահագրգռությունները ազդվում են մի շարք քաղաքական հանգամանքներով, որոնք նույնական չեն երեք երկրի համար և պահանջում են բավականին բարդ և հետևողական աշխատանք ընդհանուր հետաքրքրությունների եռակողմ կապիտալիզացիայի մակարդակը անհրաժեշտ նվազագույնի հասցնելու համար: Ավելին, անկասկած է, որ Իրանի քաղաքական «քաշային կատեգորիան» անհամեմատ ավելի բարձր աստիճանի վրա է, քան Հայաստանն ու Վրաստանը: Միևնույն ժամանակ սակայն, իրադրությունը պահանջում է թերևս «կոմբինացված» մոտեցումներ և այդ առումով  Երևանն այստեղ կարող է լինել «քաղաքական կամուրջ», որը հնարավորություն կտա կոմունիկացնել թե իրանյան, թե վրացական քաղաքական ներուժը և առավելագույնս հարմար միջավայր ստեղծել համադրելի գործոնները մեկտեղելու և առավելագույնը ստանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում