Խաղաղության օրակարգը մեզ պետք է, բայց այն չպետք է լինի ամեն գնով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանը:
Թաթիկյանի տպավորությամբ Արցախը այնքան պետք չէ Ադրբեջանին, որքան Սյունիքը.
«Ադրբեջանը կարողացավ Սյունիքի հարցը դարձնել Արցախի հարցի հայելային արտացոլումը»:
Անդրադառնալով դելիմիտացիայի ու դեմարկացիայի հանձնաժողովին ու դրա հետագա գործընթացին, Թաթիկյանը հույս հայտնեց, որ իշխանությունը դելիմիտացիայի ու դեմարկացիայի հանձնաժողովին կից ստեղծի նաև փորձագիտական խումբ:
Թաթիկյանը կարծում է, որ Արցախի հարցը պետք է անջատվի դելիմիտացայի գործընթացից. «Նույնիսկ խաղաղության հարցը պետք է անջատել արցախյան հիմնահարցից: Արցախի կարգավիճակի հարցը պետք է մոտ հինգ տարով առկախել»: