Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ պլանավորում են զգալիորեն ընդլայնել Թուրքիայի հետ սահմանի երկարությամբ արգելափակոցները, եւ ԵՄ-ից ֆինանսական օժանդակություն են խնդրում կառուցման լրացուցիչ աշխատանքներ անցկացնելու համար: Այդ մասին հաղորդում Է Associated Press գործակալությունը:
«Կառավարությունը որոշում Է ընդունել սահմանային պատի հետագա ընդլայնման մասին, եւ մենք ֆինանսավորման խնդրանքով դիմել ենք ԵՄ-ին»,-գործակալությունը մեջբերում Է միգրացիայի գործերի նախարար Պանայոտիս Միտարակիսի խոսքը: Նրա խոսքով՝ պողպատե արգելափակոցը ներկայիս 40-ից կերկարացնեն մինչեւ 120 կիլոմետր, շինարարական աշխատանքները պետք Է սկսվեն ավելի ուշ այս տարի:
Նախագծի ենթադրվոր արժեքի մասին Միտարակիսը չի հաղորդել: Ավելի վաղ Հունաստանը հարեւան եւ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային մեղադրել Է ԵՄ-ի երկրների վրա միգրացիան որպես ճնշման միջոց օգտագործելու մեջ: Անկարան իր հերթին դա հերքում Է եւ կարծում, որ ծանր բեռ Է ստանձնել՝ ընդունելով մոտավորապես 4 միլիոն փախստականների, որոնց մեծամասնությունը փախել Է հարեւան Սիրիայի քաղաքացիական պատերազմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: