«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և քաղաքագետ Արեգ Քոչինյանը մասնակցել են Ստամբուլի 14-րդ անվտանգության համաժողովին։ Թուրքիայում կազմակերպված միջոցառումը քաղաքագետները համեմատեցին Մյունխենի անվտանգության ժողովի հետ:
Ռուբեն Մեհրաբյանի փոխանցմամբ՝ Թուրքիայում կա ընկալում, որ Հայաստանի հետ պետք է գնալ արժանապատիվ պայմանավորվածության․ «Թուրք փորձագետներից մեկը ասել է՝ չպետք է խոցել հայերի ու Հայաստանի հպարտությունը»: