Ինչպես հաղորդում է BBC-ն, բրիտանական Chambers բացատրական բառարանում տեղ գտնող նոր բառերի մոտ մեկ քառորդը համացանցային եզրույթներ են: Նոր խմբագրությունում տեղ են գտել այնպիսի բառեր, ինչպիսիք են Cloud (ինտերնետ սերվերների վրա պահվող ինֆորմացիայի տեխնոլոգիայի անվանումն է), paywall (այն մարդկանց արգելափակումը, որոնք չեն վճարել ծառայության համար), tweet (Twitter միկրոբլոգերի կայքում կատարված գրառում) և այլն:
Մեծ է նաև այն նոր բառերի խմբաքանակը, որոնք կապված են վերջին տարիների տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետ: Մասնագետները նոր բառերի առաջացումը կապում են մասնագիտական ժարգոնային բառապաշարից դրանց տեղափոխման հետ ամենօրյա մասնագիտական բառապաշար: Հետաքրքրական եզրույթներից է, օրինակ, flipping բառը, որը բրիտանական խորհրդարանում տեղի ունեցած սկանդալից հետո նշանակում է խորհրդարանականի գումար աշխատելու փորձ` օգտագործելով պաշտոնական դիրքը: