Tuesday, 30 04 2024
Շեշտել են տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում ՀՀ մասնակցության անհրաժեշտությունը
Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
15:50
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը

Հայաստանի նախագահը մեկնում է. կան քննարկելու լուրջ հարցեր

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրայնը մայիսի 30-ին պաշտոնական այցով մեկնում է Վրաստան: Հատկանշական է, որ դա նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի փաստացի առաջին օտարերկրյա այցն է, եթե չհաշվենք իհարկե աշխատանքային այցով Շվեյցարիա մեկնելու հանգամանքը՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով, ինչը թերևս պայմանական իմաստով է օտարերկրյա այց: Այդ առումով, Վրաստան այցը դե ֆակտո առաջինն է, ինչը նաև խորհրդանշում է Հայաստանի համար Վրաստանի նշանակալիությունը, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական շրջափուլում, երբ Երևանն ու Թբիլիսին միաժամանակ ունեն թե ընդհանուր շահի գիտակցումը, թե ունեն հաղթահարելու, համադրելու մի շարք խնդիրներ՝ հաշվի առնելով նույն բարդ աշխարհաքաղաքական իրադրությունն ու անվտանգության ռազմա-քաղաքական տարբեր համակարգերի առկայությունը: Այդ հանգամանքները ներկայումս անհրաժեշտ են դարձնում հայ-վրացական պարբերական շփումները, որպեսզի, եթե խնդիրները չեն էլ չեզոքանում ընդհանրապես, ապա գոնե դուրս չգան կառավարումից: Այդ իմաստով, Երևանն ու Թբիլիսին այս օրերին քննարկելու հարցեր ունեն ոչ միայն ռազմա-քաղաքական համատեքստում, այլ նաև ընթացիիկ օպերատիվ իրողությունների: Մասնավորապես, ներկայումս չափազանց բարդացել է բեռնափոխադրումը Վրաստանի տարածքով, մի պարզ պատճառով:

Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի մեկուսացման քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ բեռնափոխադրման մի շարք ուղղություններ պարզապես փակվել են: Դրան զուգահեռ, ուկրաինական պատերազմի հետևանքով գործնականում փակ են նաև սևծովյան ջրային ուղիները, նավահանգիստները: Այդ իրավիճակում ահռելի ծանրություն է ընկել Վերին Լարսի անցակետի վրա, որտեղ ձյուն չկա, եղանակային պայմանները բարենպաստ են, սակայն կուտակվել են հազարավոր բեռնատարներ, որովհետև մյուս ուղիների զգալի մասի փակ լինելու, չգործելու հետևանքով Վերին Լարսի ուղղությամբ հոսքը բազմապատկվել է մի քանի անգամ: Հասկանալի է, որ սա էլ իր հերթին առաջացնում է իրողություններ, որոնք պարունակում են թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ ռիսկեր, կապված այն հանգամանքի հետ, որ առաջանում է «մրցակցություն», թե ո՞ր բեռնափոխադրողին կհաջողվի ավելի արագ հաղթահարել կիլոմետրանոց հերթերը: Ահա այստեղ առաջանում է հայ-վրացական ինտենսիվ երկխոսության խնդիր, որպեսզի հայկական բեռնափոխադրողները Վերին Լարսի գերծանրաբեռնվածության ներկայիս պայմաններում գործելով օբյեկտիվորեն արտակարգ պայմաններում, առավելագույնս ապահովագրված կամ պաշտպանված լինեն սուբյեկտիվ խոչընդոտներից, որոնց հետևանքը կզգացվի թե նրանց, թե հայկական տնտեսության վրա ընդհանրապես:

Միևնույն ժամանակ, այդ համատեքստում, արդեն իհարկե ավելի լայն կտրվածքով, Հայաստանն ու Վրաստանը թերևս ունեն նաև հենց լոգիստիկ մեծ վերափոխումների առնչվող քննարկումների անհրաժեշտություն, արդեն այդ իրողությունների ավելի լայն համատեքստում, հաշվի առնելով, որ համաշխարհային լոգիստիկ «քարտեզի» վերադասավորումը իր ռազմա-քաղաքական ազդեցությունն է թողնելու Կովկասի հանդեպ գերտերությունների, ուժային կենտրոնների քաղաքականության նկատմամբ, բարձրացնելով այդ իմաստով թերևս ռեգիոնալ ամեն մի ճանապարհի կամ կիլոմետրի աշխարհաքաղաքական նշանակությունը, հետևաբար՝ թե հնարավորությունները, թե ռիսկերը: Հայաստանն ու Վրաստանն այստեղ խոսելու շատ բան ունեն, և դա մի հարց է, որտեղ անվտանգության տարբեր ռազմա-քաղաքական հարթություններում լինելու հանգամանքը կարող է որոշակիորեն արգելակող գործոն լինելու փոխարեն, առնվազն թույլ տալ շոշափել աշխատանքային հնարավորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում