Մայիսի 29-ին՝ ժամը 01:25-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջին պատի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Նոր-Նորքի և Ավանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 28-ամյա Ռուստամ Բ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Խուդյակով փողոցում՝ խորովածի շամփուրը ձեռքին վազելու և ընկնելու հետևանքով: Աղբյուրի տեղեկություններով, ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները պարզել են, որ Ռուստամ Բ.-ի ասածը իրականությանը չի համապատասխանում ու տաք հետքերով ճշտել են, որ նույն օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, Խուդյակով փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Յուրի Բ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է Ռուստամ Բ.-ի որովայնի շրջանին: Ժամերի ընթացքում ոստիկանները Գայի պողոտայում հայտնաբերել են կասկածյալ Յուրի Բ.-ին և բերման ենթարկել ոստիկանության Ավանի բաժանմունք: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։