Friday, 26 04 2024
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը

«Պարտությունը տեր չունի»․ ինչու՞ է ամենախայտառակ տարբերակների շուրջ բանակցած Օսկանյանը մեղադրում իշխանություններին

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր մեկնաբանությունը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ իրեն հրավիրելու մասին։ «Մամուլից իմացա, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ինձ հրավիրել է լսումների։ Դեռ հայց չեմ ստացել։ Համենայն դեպս, որոշել եմ չգնալ երկու պատճառով․ 1․ Համոզված չեմ, որ այդ հանձնաժողովի նպատակները անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս՝ համոզված չեմ, որ այդ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ։ 2․ Անկախ հանձնաժողովի անդամների կողմից ինձ տրվելիք հարցերից՝ իմ բոլոր պատասխանների եզրակացությունը լինելու է այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։ Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից»,- ասված է Վարդան Օսկանյանի մեկնաբանությունում։

Արտաքին գերատեսչության նախկին ղեկավարի ներկայացրած հիմնավորումները, սակայն մի շարք հարցեր են առաջացնում՝ առնվազն դրանց անկեղծության առումով։ Ինչքանո՞վ է ազնիվ Օսկանյանն իր դիտարկումներում, երբ իր պաշտոնավարման տարիներին, անթաքույց կողմ է արտահայտվել և իր ղեկավարի հետ միասին բանակցել է ամենախայտառակ տարբերակների շուրջ՝ «Ընդհանուր պետություն, Քի Ուեսթի և Մադրիդյան առաջարկներ», որոնք բոլորն էլ հանձնելուց ու պարտվողական ու զիջողական «փոխանակումներից» բացի այլ բան չեն ենթադրել։ Վարդան Օսկանյանը կարծես մոռացել է, որ իր ղեկավար Ռոբերտ Քոչարյանը համաձայնության էր եկել Հեյդար Ալիևի հետ Մեղրիի տարբերակի շուրջ Քի Ուեսթում՝ 2001-ին, և «արդեն ամեն ինչ պատրաստ էր, ուղղակի վերջին պահին Ալիևը հրաժարվեց»։

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը փաստում է, որ իր ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը քննարկել են Մեղրիի տարբերակը և այն իրենից հետևյալն է ներկայացրել. Հայաստանին է միացվում նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքը և Լաչինը՝ որպես ՀՀ և Արցախի միջև միջանցք։ Փոխարենը՝ Հայաստանը Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը (1988 թ. սահմաններով), որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ձեռք բերեր Նախիջևանի հետ։ Սակայն այդպիսով Հայաստանը կորցնում էր իր ցամաքային կապը Իրանի հետ։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ծանոթ է նախկին արտգործնախարարի ներկայացրած պատճառաբանություններին և դրանք իրեն վստահություն չեն ներշնչում՝ առնվազն այն իմաստով․ «Պատերազմի Էությունը պետք է բացահայտվի։

Ինչու՞ են հիմիկվանից ասում, թե օբյեկտիվ չի լինելու, ո՞վ է նման բան կանխոշորել։ Կլինի և պետք է լինի, իրենք էլ պետք է ցուցմունք տան, ով կհրաժարվի՝ ՀՀ քաղաքացիությունից պետք է զրկել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով մեր զրուցակիցն ասաց․ «Պետության դեմ սաբոտաժն այն է, որ վստահության ճգնաժամ ես հարուցում դեռևս չեղած գործի առնչությամբ։ Չի գալիս, որովհետև Քոչարյան Ռոբերտի խմբից է։ Այս «մուտիլովկեքն» էլ անգիր գիտենք, անգիր գիտենք նաև, թե տարիներ շարունակ ինչի շուրջ են բանակցել»,-նկատեց քաղաքագետը։

Անդրադառնալով Օսկանյանի վարած բանակցություններին, Շիրինյանը նկատեց․ «Փուլայինն էլ, փաթեթային էլ՝ սոփեստության ձև է։ Իրենք սկզբունքորեն համաձայն են եղել վերադարձնել այդ տարածքները։ Տարիներ շարունակ վարել են Մոսկվայի քաղաքական ուղեգիծը, հիմա բառախաղերով են զբաղված։ Բայց պատասխան են տալու, թող վստահության ճգնաժամ չառաջացնեն»,-եզրափակեց Շիրինյանը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ անհասկանալի է քննիչ հանձնաժողով նախկին պաշտոնյաներին հրավիրելը․ «Իշխանությունները պետք է որ տիրապետեին այն բոլոր փաստաթղթերին, որոնք գոյություն են ունեցել։

Գուցե սպասում էին ինչ-որ բան նոր բա՞ն լսել Օսկանյանից։ Ես կարծում եմ, որ հազիվ թե Օսկանյանը գար ու այդ նոր բանը մատուցեր։ Մյուս կողմից էլ չգնալը խոսում է այն մասին, որ նախկին պաշտոնյաները համագործակցելու եզրեր չեն տեսնում։ Իհարկե Ժիրայր Լիպարիտյանին չի կարելի դասել այդ շարքում, քանի որ ինքն է համագործակցություն առաջարկել։ Ես տեղյակ չեմ արդյոք քննիչ հանձնաժողովը պարտադրելու լիազորություն ունի, թե ոչ, բայց ակնհայտ է, որ նոր ինֆորմացիա ստանալ տվյալ մադրկանցից չի կարողանալու։Լավ կլիներ, որ իր ձեռքի տակ եղած նյութերի հիման վրա գործողություններ անցկացներ, հանրությանն էլ տեղյակ պահեր, թե ինչ է այսքան ժամանակ թաքցված եղել»,-նկատեց նա։

Խոսելով Օսկանյանի հնչեցրած մեղադրանքների մասին այն համատեքստում, որ այդ նույն նախկին պաշտոնյան էլ բանակցել է թե՛ Քի Ուեսթի, Մեղրիի տարբերակով փոխանակման, թե Մադրիդյան սկզբունքների շուրջ, մեր զրուցակիցն ասաց․ «Հասկանալի է, որ պարտությունը տեր չի ունենում, հասկանալի է նաև , որ բոլոր նրանք, ովքեր հանձնելու գորշընթացի անմիջական մասնակից չեն եղել՝ քննադատելու են։ Բայց հասկանալի նաև, որ եթե տվյալ մարդիկ իշխանության լինեին այսօր թաթախված էին լինելու այս գործընթացների մեջ։ 1994 թվականից սկսած պրոցեսը սխալ է ընթացել։ Ստեղծված իրավիճակում մեղավոր են բոլորը՝ ամեն մեկն իր չափով։ Մեկը բանակցություները սխալ տանելու, մյուսը տարիների ընթացքում Հայաստանը չհզորացնելու, մեկ ուրիշ էլ իրավիճակը ճիշտ չգնահատելու արդյունքում պատերազմի բախվելու համար։ Բոլորն իրար արժեն»,-եզրափակեց Ռոբերտ Ղևոնդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում