Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չի մասնակցի դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է КАЗИНФОРМ գործակալությունը։
Ֆրանսիան գագաթնաժողովում կներկայացնի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, դա է ֆրանսիական կողմի որոշումը,- այսօր հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ-ի ԵԱՀԿ բաժնի ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Սերջան Աբդիքարիմովը: Վերջինս հավելել է, որ դա պաշտոնական Փարիզի որոշումն է, և այդ մասին արդեն Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին համապատասխան նամակ է ուղարկել Ն. Նազարբաևին:
Ի դեպ, Աբդիքարիմովը հայտնել է, որ որոշ երկրների նախագահներ չեն կարող մասնակցել գագաթնաժողովին: