Tuesday, 14 05 2024
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները

ՌԴ-ում հայերի ու ադրբեջանցիների միջև շարունակվում են ազգամիջյան խնդիրները

Չնայած ռուս-ուկրաինական երկարատև պատերազմին և դրա արդյունքում Ռուսաստանի տնտեսության ճգնաժամային վիճակին՝ հայերը շարունակում են մեկնել ՌԴ արտագնա աշխատանքի։ Ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ՌԴ տարբեր մարզերում տարբեր իրավիճակ է, և շատ հաճախ հենց մարզերից է կախված իրավիճակը.

«Յուրաքանչյուր մարզ այսօր սոցիալ-տնտեսական տարբեր իրավիճակներում է, սահմանային մարզերում իրավիճակն ավելի լարված է, իսկ Արևմտյան Ռուսաստանում իրավիճակն այդքան լարված չէ, ավելի հանգիստ է տնտեսական վիճակը։ Հայերը, որոնք այսքան տարի եկել են ՌԴ արտագնա աշխատանքի, նրանց հոսքը չի դադարել, հիմնավորվել են տարբեր մարզերում, աշխատում են, տեղափոխում նաև իրենց երեխաներին, ընտանիքներով են գալիս։ Այսքանով հանդերձ Հայաստանը մեր աչքի առաջ է,  ամեն ինչ անում ենք, որ մեր հայրենիքին որևէ կերպ օգտակար լինենք, ուղղակի չգիտենք՝ ինչպես»,-ասաց Կիրակոսյանը։

Նա նաև նշեց, որ այնուամենայնիվ, ՌԴ-ում հայերի շրջանում շարունակվում են ազգամիջյան խնդիրները. «Կան խնդիրներ ադրբեջանցիների հետ կապված, դատական տարբեր գործերով զբաղվում ենք և ունենք հաջողություններ»,-ասաց նա։

Կիրակոսյանի խոսքով՝ շատ են այդպիսի դատական գործերը, այդպիսի խնդիրներ կան նաև մարզերում. «Ես հիմա խոսում եմ այն գործերի մասին, որոնք քաղաքական նշանակություն ունեն, սակայն կան նաև կենցաղային մակարդակի խնդիրներ։ Եվ շատ ունենք դատական հաջողություններ։ Հիմա տարբեր մարզերում ընտրություններ են ընթանում»:

Ռուբեն Կիրակոսյանն անդրադարձավ եւս մեկ մտահոգիչ խնդրի. «Ժիրինովսկու Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցությունում ընտրություններ են, նրանք դրել են մի թեկնածու, որը շատ մոտ է Ադրբեջանի իշխանությունների հետ, փորձում ենք հասկանալ՝ ինչպես է դա հնարավոր, որ կուսակցության ղեկավարն ունենա նման հավակնություններ։ Ժիրինովսկին սկզբունքային քաղաքական գործիչ էր, նա նման բաներ չէր հանդուրժել, որքան էլ էմոցիոնալ էր, բայց փորձում էր հակակշռել կողմերին, հիմա կա վտանգ, որ ռուսական պառլամենտարիզմի հիմնադիր կուսակցություններից մեկի ղեկավարը կլինի կողմնակալ մեկը: Սա անհանգստացնող հանգամանք է, և փորձում ենք հասկանալ ինչպես է դա ստացվում։ Մենք հանդես ենք գալիս կոչերով, կուսակցության տարբեր անդամների այդ մասին բարձրաձայնում ենք, կան այլ թեկնածուներ, որոնք ունեն սպայական լավ կենսագրություն, բայց նրանց օգտին տրամադրված չեն ընտրություն կատարել։ Առաջիկայում ընտրություններ կլինեն  և պարզ կդառնա ամեն բան»,-ասաց հայ փաստաբանը:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող  զարգացումներին՝ նա նշեց, որ պետությունն այս պահին, ըստ էության, չունի գաղափարախոսություն, նշանակում է՝ որպես պետություն չի կայացել, առանց գաղափարախոսության չի կարող լինել պետություն. «Այսինքն՝ կառուցում ենք շենք առանց նախագծի և շատ խնդիրներ հենց դրանից էլ գալիս են։ Անհրաժեշտ է խորը գիտելիքներով, փորձագիտական հանրույթի հետ այդ «շենքը» նախածգել և կառուցել»,-հավելեց նա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում