Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի լրատվական ծառայությունը:
Ավստրիայի կանցլերի խնդրանքով Ռուսաստանի նախագահը ներկայացրել է իրավիճակը Ուկրաինայում ռազմական գործողության համատեքստում:
Բացի այդ, Պուտինը Նեհամերին պատմել է Ազովի եւ Սեւ ծովերի ջրավազաններում նավագնացության անվտանգության ապահովման աշխատանքների մասին: