Հայտնի փոփ երգչուհի Լեդի Գագան կհայտնվի ոչ պակաս հայտնի մուլտսերիալում` «Սիմփսոններում»: BBC-ին հայտնի է դարձել, որ Լեդի Գագան վերջերս երգ է ձայնագրել այդ մուլտսերիալի համար, որտեղ հնչյունավորել է հենց ինքն իրեն: «Ես սովոր եմ երգեր ձայնագրել, այդ պատճառով տեքստի ձայնագրումն ինձ համար դարձավ լրիվ նոր զբաղմունք: Ֆիլմի հերոսները շատ ծիծաղելի են և համոզիչ: Նրանց հումորը շատ անկեղծ է, և ես էլ փորձում էի անկեղծ հնչյունավորել»,- ասել է երգչուհին:
Նախատեսվում է, որ ֆիլմի այս սերիան կհեռարձակվի հաջորդ տարվա գարնանը: Մուլտֆիլմի պրոդյուսերներն ասել են, որ երգչուհու ստեղծագործական ունակություններն իրենց շատ են զարմացրել: «Ես հենց սկզբից այս ֆիլմի մեջ ցանկանում էի տեսնել մեր ժամանակների հայտնի մարդկանց, և նա (Լեդի Գագան.- 1in.am) հենց այդպիսի հայտնի մարդ է»,- ասել է ֆիլմի հեղինակ Մեթ Գրեյնինգը:
Նշվում է, որ Լեդի Գագան մեկ անգամ արդեն հայտնվել է մոլտֆիլմում, սակայն այդ ժամանակ հնչյունավորումն իրականացրել էր այլ դերասանուհի:










































