67 տարեկան հասակում մահացել է հայտնի ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ռեյ Լիոտան: Այս մասին հայտնում է Deadline-ը:
Լիոտայի կարիերայի սկիզբը դրվել էր 1990 թվականին Մարտին Սկորսեզեի Goodfellas ֆիլմից:
Ըստ տեղեկությունների՝ նա մահացել է քնած ժամանակ Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ նկարահանում էր «Վտանգավոր ջրեր» ֆիլմը։