Ուկրաինայում զոհվել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Կանամատ Բոտաշևը։ Այդ մասին BBC-ին հայտնել են նրա երեք նախկին ենթակաները՝ անանունության պայմանով։
Բոտաշևը ռուս ամենաբարձրաստիճան օդաչուն է, որը զոհվել է պատերազմում։ Բոտաշևը 63 տարեկան էր, մինչ թոշակի անցնելը եղել է ավիացիոն գնդի հրամանատար։ Թե ինչպես է նա սկսել մարտական առաջադրանքներ կատարել Ուկրաինայում, անհասկանալի է։ BBC-ի զրուցակիցները ենթադրում են, որ նա «ուղղակի չէր կարող անմասն մնալ»։
Մայիսի 22-ին Ուկրաինայի զինված ԶՈՒ ԳՇ-ն հայտնել է, որ Լուգանսկի շրջանի երկնքում ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ է խոցվել, որի օդաչուն չի հասցրել վթարային վայրեջք կատարել։ Բոտաշևի գործընկերներից մեկը հաստատել է լուրը, որ պաշտոնաթող գեներալը Սու-25-ով հանձնարարություններ է կատարել Ուկրաինայում։