Քիշնևում խուզարկություն է իրականացվում Մոլդովայի նախկին նախագահ, Սոցիալիստների կուսակցության պատվավոր նախագահ Իգոր Դոդոնի տանը։
«NewsMaker» հարթակի համաձայն՝ Տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցները հակակոռուպցիոն դատախազության հետ խուզարկություններ են իրականացնում Մոլդովայի նախկին նախագահ, Սոցիալիստական կուսակցության պատվավոր նախագահ Իգոր Դոդոնի տանը։
Խոսքը Դեմոկրատական կուսակցության գրասենյակում 2019թ․ արված տեսագրությունների մասին է, որտեղ Դեմոկրատական կուսակցության այն ժամանակվա առաջնորդ Վլադիմիր Պլահոտնյուկը Դոդոնին է հանձնում մի փաթեթ (ասում են՝ «պայուսակ»), որը, հավանաբար, կանխիկ գումար է պարունակում։ Պլահոտնյուկի և Դոդոնի զրույցից պարզ է դառնում, որ այն միջոցները, որոնք Դոդոնը վերցնում է Պլահոտնյուկից, նախատեսված են սոցիալիստների կուսակցության ֆինանսավորման համար։
Sputnik Մոլդովայի հաղորդմամբ՝ Իգոր Դոդոնին կալանավորել են 72 ժամով։