Բրիտանական հետախուզությունը այսօր հայտնել է, որ Ուկրաինա ներխուժման առաջին երեք ամիսներին Ռուսաստանը ունեցել է նույնքան զոհ, որքան Խորհրդային Միությունը՝ Աֆղանստանում ինը տարի տևած պատերազմի ընթացքում: «Վատ մարտավարության, օդային սահմանափակ ծածկույթի և հրամանատարական ճկունության բացակայությունը, որը նպաստում է ձախողմանը, հանգեցրել է զոհերի բարձր մակարդակի, որը շարունակում է աճել դոնբասյան գործողությունների ընթացքում», – կարծում է բրիտանական հետախուզությունը: