
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը թանգարանային գիշերն այցելել են համայնքային թանգարաններ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը։
«Երևանյան թանգարաններում թանգարանային գիշեր է: Համաեվրոպական միջոցառումն այս տարի անցկացվում է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո: Արժեքավոր գտածոներ, փաստավավերագրական նյութեր, ցուցանմուշների ռեստավրացիա, թատերական ցուցահանդես: Մասնագիտական տոնը համայնքային թանգարանները նշում են ամենատարբեր ու ինքնատիպ միջոցառումներով:
Բազմաթիվ այցելուների հետ համայնքային թանգարաններ են այցելել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը»,- ասվում է գրառման մեջ: