Tuesday, 14 05 2024
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են

Պուտինն է վատը, Բայդե՞նը, թե՞ բոլորը. իսկ ինչպիսին է Հայաստանը՝ ահա գլխավորը

«Ինչպիսին է Հայաստանը» հարցի փոխարեն, մենք՝  հայաստանյան հանրության եւ քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը, նաեւ հայությունը զգալիորեն, պարբերաբար քննարկում ենք հարցեր, թե ինչպիսին է Պուտինը՝ լավը, թե վատը, կամ՝ Բայդենը նրանից լա՞վն է, թե՞ վատ, իսկ Ջոնսոնը, Մակրոնը, Շոլցը, Սի Ցզին Պինը կամ Կիմ Չեն Ընը, թե Ինը: Ռուսաստա՞նն է լավ, թե՞ ԱՄՆ, Ֆրանսիան, Կանադան եւ այլն: Ընդ որում, առանձնակի հետաքրրքրության առարկա է այն, որ հայության մի շոշափելի մաս քննարկում է Ռուսաստան, թե Արեւմուտքը, այդ ընթացքում իհարկե իր ընտրությունը կատարելով Հայաստան, թե Արեւմուտք «դիլեմայում»՝ ընտրելով Արեւմուտքը, որպես մշտական բնակության վայր: Կա իհարկե մաս է, որն ասում է՝ ոչ մեկն էլ լավը չէ, բոլորն էլ նույն բանն են, բոլորն էլ վատն են, ուղղակի տարբեր փաթեթավորումներով: Գործնականում, միջազգային հարաբերությունները սրա վատ կամ լավ, նրա վատ կամ լավ լինելով չափելը բերում է միմիայն վատի՝ այդպես չափողի համար:

Միջազգային հարաբերությունները շահեր են, դրանք սպասարկելու գործիքներ, տեխնոլոգիաներ: Դրանք իհարկե եւս շատ կարեւոր են՝ թե խոշոր խաղացողներից որն ինչ գործիքով ու տեխնոլոգիայով է պայքարում իր շահի կամ ազդեցության համար, բայց առանցքայինը միեւնույն է այն է, որ բոլորը պայքարում են իրենց շահի ու ազդեցության համար, պատրաստ լինելով դրա համար անել ամեն ինչ, այդ թվում «զոհաբերել» որեւէ երրորդ մեկին: Մեր խնդիրը, ըստ այդմ, թե լավ կամ վատ որոշելը չէ, թե զոհաբերությունների բարոյական գնահատական տալը չէ, այլ այդ շահերի մեխանիզմը առավելագույնս հասկանալը եւ այդ կերպ՝ զոհաբերվող լինելու որեւէ նոր սպառնալիքից հնարավորինս խուսափելն ու պաշտպանվելը: Իհարկե, կա քաղաքակրթական, արժեհամակարգային գնահատականի խնդիրը, բայց մեզ համար ներկայումս կան կենսական քաղաքական շահեր, հետեւաբար քաղաքակրթական գնահատակկանի հարցը չպետք է գերակայի այդ շահերին:

Այն պետք է գերակայի մեր ներքին հարաբերությունների կարգավորման, հենց՝ «Ինչպիսին է Հայաստանը» հարցի քննարկումների համատեքստում: Հայաստանը աշխարհին, խոշոր դերակատարներին, միջազգային հանրությանը իր քաղաքակրթական, արժեհամակարգային հաղորդագրությունները գլխավորապես պետք է հղի իր ներքին կյանքի, ներքին համակեցության, ներհայաստանյան եւ ներհայկական օրակարգերի համատեքստում, ելնելով նաեւ հենց քաղաքական նպատակահարմարության, անվտանգությանն առնչվող խնդիրների տրամաբանությունից եւ այդ ամենով պայմանավորված ռացիոնալության անհրաժեշտությունից: Հենց Հայաստանի «ինչպիսինը» լինելու գլխավոր հարցի համար կարեւոր, էական պատճառներով՝ առավել եւս այս ներկայիս աշխարհաքաղաքական պահին, հարկավոր է թերեւս քաղաքակրթական, արժեհամակարգային հանգամանքի քաղաքական կապիտալիզացիայի հարցում հնարավորինս զերծ մնալով, բավականին շրջահայաց լինել այդ գործում միջազգային հարաբերությունների դաշտ մտնելուց: «Իչպիսինի» հարցում բոլորիս խնդիրը պետք է լինի քննարկել այն, թե ինչպիսին ենք մենք, ինչպիսին ենք ուզում լինել, այդ թվում նաեւ մեր կարեւորագույն հարցերից մեկը՝ արտաքին հարաբերությունների եւ տնտեսական կապերի նվազագույն անհրաժեշտ բալանսավորվածությունը ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում