Tuesday, 14 05 2024
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում

Սփյուռքը լուռ էր, երբ խորհրդարանում գնդակահարում էին պետության գլուխներին, սպանում՝ խաղաղ ցուցարարներին. Բաբաջանյան

Լրահոսում տեսա, որ սփյուռքի դաշնակցական, ռամկավար կուսակցությունները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը: Վաղն էլ, գուցե, հնչակյան կուսակցությունը, այլ կառույցներ ևս միանան նրանց:

Հայաստանի անկախացումից ի վեր, բացառությամբ առանձին անհատների և կազմակերպությունների, ովքեր անաղմուկ իրենց հայրենանվեր առաքելությունն են իրականացրել և իրականացնում, հավաքական սփյուռքը այդպես էլ չկարողացավ իր գոյությունը, իր իրական առաքելությունը իմաստավորել, Հայրենիքի իրական կարիքները գնահատել և ավելի կարևոր ու անփոխարինելի գործառույթ ստանձնել անկախացած Հայաստանի կյանքում:

Սփյուռքը առաջին օրից ի վիճակի չեղավ հարգել Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը, համարձակություն չունեցավ ծպտուն հանել, երբ 25 տարի Հայաստանի իշխանությունները համատարած ոտնահարում էին մեր՝ հայրենիքում բնակվողներիս իրավունքները, կեղեքում ու հարստահարում էին ամենայն ինչ՝ պետությունը, պետականությունն ու նրա քաղաքացիներին՝ օրըստօրե ուժգնացնելով արտագաղթը:

Սփյուռքը լուռ էր, երբ Հայաստանի խորհրդարանում գնդակահարում էին պետության գլուխներին և Երևանի կենտրոնում սպանում էին խաղաղ ցուցարարներին: Երբ մեր ժողովուրդը իրապես իրեն ձայնակցող սփյուռքի կարիքն ուներ մեր օտարաբնակ հայրենակիցները խրախուսող և աջակցող հայտարարություններով էին հանդես գալիս օրվա հանցավոր իշխանություններին:

Ո՞րն է ի վերջ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նպատակը, կա՞ մտքի, գաղափարի հորիզոն, թռիչք այդ հարաբերությունները պատկերացնողների մտքում։

Արդյո՞ք մերկապարանոց հայտարարությունների ու հրաժարականների փոխարեն առարկայական չի լինի ուղղակի նպատակների, կամ ավելի շուտ նախագծերի կոնկրետ հռչակումը:

Հավաքական Սփյուռքը, կամ նրանք, ովքեր հանդես են գալիս նրա անունից, կարող էին սահմանել Հայաստանի արդիականացման նպատակ՝ ստեղծել և զարգացել գիտության, տնտեսության, արտադրության ու քաղաքականության ֆունկցիոնալ շղթա։ Սրանք այսօրվա Հայաստանի և հայության համար առաջնահերթություններ են, անկախ նրանից՝ պատերազմ է, թե խաղաղություն։

Հայկական սփյուռքը և հայկական պետականությունը կանգնած են նոր ժամանակի լրջագույն մարտահրավերների առաջ:

Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու սփյուռքյան ուժերը չեն կարողանալու գալ որոշակի ընդհանուր հայտարարի և հակազդեցության ռազմավարության մշակման՝ Հայաստանի ներքաղաքական տարաձայնությունների պատճառով, ապա դրա հետևանքի պատասխանատուն ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությունն է, այլև հավաքական սփյուռքը, այդ թվում նրանք, ովքեր այս օրերին զբաղված են Հայաստանի դեմ մատնագրությամբ, ներքաղաքական անհամաձայնությունների պատճառով օտար պաշտոնյաների մոտ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մասին բամբասանքով, Հայաստանի դեպաններին և արտասահմանյան ուղևորությունների մեկնած հայաստանցի պաշտոնյաներին հետապնդելով, հայհոյելով և անվանարկելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում