Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մերձավոր Արևելքը նոր թեժացման շեմի՞ն. Հայաստանի և Արցախի անվտանգության հրամայականը

Թուրքիան ոչ է ասում Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցությանը, հայտարարել է Էրդողանը հերթական անգամ, նշելով, որ իրենք չեն փոխի իրենց դիրքորոշումը: Էրդողանի հայտարարությունը հնչել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի Վաշինգտոն այցի ֆոնին, որտեղ քննարկումների օրակարգում անկասկած լինելու էր նաև այդ հարցը: Ընդ որում, ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել էր, թե չի ծրագրում մեկնել Թուրքիա, բայց Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում թուրքական դիրքորոշման խնդիրը լուծելու ուղղությամբ իրենք կաշխատեն: ԱՄՆ աշխատելու է մտրակո՞վ, թե՞ կարկանդակով, թե՞ երկուսը միասին, դժվար է ասել: Անկասկած է, որ Էրդողանն առայժմ ցուցադրում է անկոտրում դիրքորոշում և այն պահելու վճռականություն, բարձրացնելով այն փոխելու գինը: Ընդ որում, Էրդողանը գինը բարձրացնելու ուղղությամբ է խաղում երկուստեք, այսինքն իր դիրքորոշմման փոփոխության գինը՝ ԱՄՆ համար, կամ այդ դիրքորոշումը չփոխելու գինը՝ Ռուսաստանի համար: Որքան է նրա խաղի սահմանը, դարձյալ բարդ է ասել, որովհետև բացառելի չէ  ընդհուպ այն, որ գործնականում ԱՄՆ այնքան էլ ոգևորված չէ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ անդամակցումով, պարզապես չի էլ կարող մերժել և այդ պարագայում լավ տարբերակ է Թուրքիան՝ որպես մերժման համար պատասխանատու: Այլ կերպ ասած, կարող է ստացվել նաև այնպես, որ Էրդողանի դիրքորոշման «փոխարժեքը» ոչ թե բարձրանում է, այլ արժեզրկվում, ընդ որում դարձյալ երկուստեք՝ նաև Ռուսաստանի համար: Առավել ևս, որ ներկայումս կարծես թե ԱՄՆ համար առավել արդիական է դառնում իրանյան խնդիրը: Չավուշօղլուից բացի, Վաշինգտոն է մեկնում մեկ այլ կարևոր անձ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, որը մեկնելու ճանապարհին արել էր բավականին ուշագրավ արտահայտություն:

Ըստ նրա, Իրանին կանգնեցնելու քայլերի գինը այսօր շատ ավելի ցածր է, քան կլինի մեկ տարի անց: Ընդ որում, անհրաժեշտ է նկատել, որ Իսրայելը նաև առաջին անգամ իրականացնում է զորավարժություն, որում փորձարկում է հարված Իրանին: Դրանից առաջ, թե ամերիկյան վարչակազմը, թե Իսրայելի պաշտոնյաները հայտարարել էին, որ Իրանը կարող է արդեն առաջիկա շաբաթներին ունենալ միջուկային առաջին ռումբը: Դրան զուգահեռ, Իսրայելի նախարարները վերջին շաբաթներին այցելում են Ադրբեջան, իհարկե տնտեսական թեմաների ֆորմալ առիթով, սակայն գրեթե կասկած չկա, որ Ադրբեջան այցերի հաճախակիությունը հիմնավորապես կածխված է Իրանի շուրջ ուշադրության սրման հետ: Դրան զուգահեռ առավել քան ուշագրավ է այն, որ Իրանի ներսում բռնկվել են սոցիալական դժգոհություններ և հանրահավաքներ: Այդպիսով, ԱՄՆ համար գոնե առաջիկա շաբաթներին խնդիրը գուցե իսկապես Ֆինլանդիան ու Շվեդիան և այդ հարցում Թուրքիայի դիմադրությունը հաղթահարելը չէ, այլ Իրանի հարցում որևէ հանգուցալուծում գտնելը, և գուցե թե նաև Իսրայելի՝ հարված հասցնելու մղումը զսպելը: Այդ համատեքստում պետք չէ բացառել և այն, որ Էրդողանը փորձում է Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում բարձրացնել իր գինը Իրանի շուրջ տեղի ունեցողի համատեքստում:

Հատկանշական է, որ այս օրերին Իրանի հանդեպ որոշակի ագրեսիվ քայլեր կատարեց նաև Անկարան, իհարկե այսպես ասած ջրային ոլորտում՝ սկսելով ամբարտակների կառուցում Եփրատի վրա, ինչը Թեհրանը ընկալեց բավականին էական խնդիր և հարկ համարեց պաշտոնապես արտահայտել իր դիրքորոշումը թուրքական քայլերի նկատմամբ: Այդպիսով, առկա իրավիճակը անշուշտ մեծ անվտանգային ճնշում է նաև հարավկովկասյան ռեգիոնի ուղղությամբ, ինչի համատեքստում նաև ուշադրության է արժանի արդեն շաբաթներ շարունակ ադրբեջանական սադրիչ տեղեկատվությունն այն մասին, թե հայկական ուժերն իբր կրակում են Քելբաջարի ուղղությամբ: Իհարկե այդ առումով հնարավոր է Բաքուն ընդամենը փորձում է ուշադրություն գրավել իր խնդրներին և հոգեբանական ճնշում բանեցնել իր պայմաններին ի պատասխան Արցախի իրավունքներին, անվտանգությանն ու կարգավիճակին վերաբերող հայկական պայմանները մերժելու համար, բայց բոլոր դեպքերում իրավիճակը իրապես պահանջում է աչալրջություն և զգոնություն, դիվանագիտական ակտիվ ջանք՝ ռազմական մոտ կամ անգամ որոշակիորեն «հեռու» գործողություններ թույլ չտալու հարցում Հայաստանից կախված առավելագույն անելու համար, իհարկե բոլորովին ոչ քաղաքական և անվտանգային զիջումների հաշվին, որովհետև դրանք որպես կանոն ոչ թե զսպում են որևէ ռազմական գործողություն, այլ ընդամենը առաջ բերում նոր պահանջներ ու շանտաժ: Միևնույն ժամանակ, ուշադրության է արժանի և այն, որ ռուսական ՀՕՊ-ը փաստացի առաջին անգամ հրթիռներ է արձակել Իսրայելի օդուժի ուղղությամբ, որը հարվածներ է հասցրել Սիրիային: Իհարկե, հրթիռները չեն խոցել իսրայելական օդանավ, սակայն խնդիրը թերևս եղել է կրակի փաստը: Եվ այդ ամենի ֆոնին էլ Հորդանանի թագավորը Բրիտանիայում հայտարարել է այն, ինչը վերջին շաբաթներին գրվում էր միայն մամուլի հրապարակումների մակարդակով՝ ռուսական ուժերի զգալի մասը դուրս է բերվել Սիրիայից և նրանց տեղը զբաղեցրել է Իրանը: Օրեր առաջ էլ Սիրիայի նախագահ Ասադը այցելել էր Թեհրան: Հայաստանի շուրջ անվտանգության լայն համակարգը ակնհայտորեն գտնվում է արագացող պտույտների փուլում, որոնք մերձավորարևելյան ուղղությամբ կարող են առաջացնել ուժգին կայծեր: Գործնականում բոլորը, ում համար իրապես կարևոր է Արցախի ու Հայաստանի անվտանգությանը, պետք է կողմ դնեն սեփական քաղաքական նպատակներն ու անեն առավելագույնը՝ այնտեղ կրակի բռնկման դեպքում Հայաստանի և Արցախի ուղղությամբ անգամ կայծերը բացառելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում