Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին նաև հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդը ընտրել է 2018 թվականին եւ վերահաստատել 2021 թվականի ընտրություններին։ Դաշնակցականին դուր չէր եկել դեսպանի հայտարարությունը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՔԱՎԳ ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
Սաքունցի խոսքով՝ ժողովրդավարության հետ աղերս չունեցողները ժողովրդավարական ազատությունը օգտագործում են ժողովրդավարության դեմ․ «Այսօր Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները փորձում են խափանել Հայաստանի ժողովրդավարական զարգացումը»: