Wednesday, 01 07 2026
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով

«Դիմադրության» շարժումը մայիսի 20-ին ճանապարհներ փակելու ակցիաներ չի իրականացնելու

«Դիմադրություն» շարժման անդամները մայիսի 19-ին շարունակել են բողոքի և անհնազանդության ակցիաները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վաղ առավոտից շարժման մասնակիցները փակում էին Երևանի տարբեր փողոցներ՝ խոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը: Այնուհետև ցուցարարները տարբեր խմբերով իրազեկման երթեր են իրականացրել՝ կոչ անելով հանրությանը միանալ «Դիմադրության» շարժմանը: Անհնազանդության երթերն ու ակցիաներն ավարտեցին Ֆրանսիայի հրապարակում, որը շարունակում է մնալ փակ:

Ելույթով հանդես եկան Սահմանադրության դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և այլք:

Հանրահավաքից հետո «Դիմադրության» շարժման ներկայացուցիչները երթ կազմակերպեցին, որը մեկնարկել էր Սայաթ-Նովա պողոտայից, շարժվել տարբեր փողոցներով, ավարտվել կրկին Ֆրանսիայի հրապարակում:

Երթից հետո եզրափակիչ ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը, որն անդրադարձավ մայիսի 22-ին Բրուսելում նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը:

«Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված այդ վեց առաջարկները հայ ժողովրդի կամքի և շահերի հետ որևէ կապ չունեն»,- ասաց Սաղաթելյանը` խոստանալով այդ այցի և ընդդիմության տեսակետների մասին մայիսի 21-ի հանրահավաքին շատ հանգամանալից և կոնկրետ կետերով անդրադառնալ։

Վերջում Սաղաթելյանը հայտնեց առաջիկա անելիքների մասին:

«Մայիսի 20-ին 09:30-ին քաղաքացիներին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ՝ տարբեր աշխատանքներ կան անելու: Վաղը ճանապարհներ չենք փակում, վաղը ունենք հատուկ ծրագիր՝ տարբեր պատճառներից ելնելով դետալներն այս պահին չեմ հրապարակում: Այո, լինելու են անհնազանդության ակցիաներ, Հայաստանում կա միջազգային պատվիրակություն՝ մեր ձայնը պետք է լսելի դառնա: Մեր ակցիաները կշարունակվեն մինչև 19:00-ն և կրկին հրավիրում ենք հանրահավաքին»,- եզրափակեց Սաղաթելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում