Tuesday, 14 05 2024
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը

Անսպասելի շրջադարձ Ֆրանսիայի հրապարակում. ինչ կորոշի Լիտվայի նախագահը

Ֆրանսիայի հրապարակում արդեն մի քանի շաբաթ արտախորհրդարանական անհնազանդության պայքար սկսած խորհրդարանական ընդդիմությունը նամակով դիմել է ռեգիոնալ այցով Երևան ժամանող Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային: Խորհրդարանական ընդդիմությունն ուզում է նրա հետ հանդիպում՝ Լիտվայի նախագահին հարմար ժամին և հարմար վայրում, երբ նա լինի Հայաստանում: Իսկ Հայաստանում նա կլինի վաղը:

Խորհրդարանական ընդդիմությունը Լիտվայի նախագահին է դիմում հանդիպման համար, որպեսզի նրան ներկայացնի Հայաստանում իրավիճակը: Իսկ այն բավականին ուշագրավ երանգ է ստանում հենց այդ դիմումով իսկ, առավել ևս այն ձևակերպումների պարագայում, որ առկա են դիմումում:

Օրինակ՝ «Մենք կիսում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ նույն արժեքները, և շարժման ներկայացուցիչների հետ Ձեր հանդիպման բուն փաստը ևս մեկ անգամ կընդգծի ապագայի հանդեպ մեր ընդհանուր տեսլականի կարևորությունը», ասված է Լիտվայի նախագահին Ֆրանսիայի հրապարակի ուժերի հղած նամակում:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոսում է ՆԱՏՕ անդամ, առավել ևս ներկայումս Ռուսաստանի հետ կոշտ դիմակայության, արմատական հակառուսական քաղաքականության կրող Լիտվայի հետ «ընդհանուր արժեքների և տեսլականի» մասին: Ռուսաստանի հետ խորը ինտեգրացիայի, անգամ Հայաստանի անկախությունը քննարկման ենթակա համարող Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը՝այդ կերպ դիմում է ՆԱՏՕ անդամ, ընդգծված հակառուսական երկրի նախագահի և ակնկալում հանդիպում նրա հետ: Ի՞չն է հույսը՝ որ Ռուսաստանու՞մ չեն տեղեկանա այդ դիմումի մասին, թե՞ Լիտվայի նախագահը տեղյակ չէ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների և քաղաքական դիրքորոշումների մասին, ՌԴ նախագահ Պուտինի հետ նրա ընկերության մասին, որ հաճախ նախընտրում է ուղիղ կամ անուղակի ձևով հիշատակել ՀՀ երկրորդ նախագահը, որպես իր քաղաքական ներուժի մի կարևոր բաղադրիչ: Թե՞ Ֆրանսիայի հրապարակում հավաքված խորհրդարանական ընդդիմությանը մերժում է ոչ միայն Հայաստանի հանրության զգալի մեծամասնությունը, այլ նաև ՌԴ քաղաքական ղեկավարությունը, ինչն էլ բերել է ՆԱՏՕ շրջանակում աջակցություն ստանալու նախաձեռնության, չի բացառվում իհարկե նաև ակնկալիքով, որ դա այսպես ասած «կզգաստացնի» ՌԴ-ին և կստիպի «չլքել» իրենց: Սակայն, հետաքրքրականն այդքանը չէ:

Ուշադրության է արժանի թերևս և այն, որ Լիտվայի նախագահը Երևան է ժամանում Բաքվից: Այսօր նա հանդիպել է Ալիևի հետ, որը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության, ուզում է փակել թշնամության էջը: Ալիևը արել է նաև մի հայտարարություն, որին գուցե նոր երանգ է հաղորդում Բաքվից Երևան ժամանող Լիտվայի նախագահի հետ հանդիպելու՝ անհնազանդության շարժում հռչակած ընդդիմության նախաձեռնությունը: Ալիևը հիշատակել է, որ Լիտվայի նախագահը Բաքվից մեկնելու է Երևան, ու ասել՝ «վստահ եմ, որ այս այցի ավարտից հետո նրա (Լիտվայի նախագահի) մոտ կձևավորվի ամբողջական պատկերացում»: Նախ, Ալիևը կարծես թե ակնարկել է, որ ռեգիոնալ այցով ժամանած Լիտվայի նախագահը եկել է այդքան էլ լավ չպատկերացնելով այն իրավիճակը, այն հարցերը, որոնք պետք է քննարկի Հայաստանում ու Ադրբեջանում: Միևնույն ժամանակ, նրա հետ հանդիպելու հայաստանյան խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը ևս հիմնվում է այն փաստարկի վրա, որ Լիտվայի նախագահը պետք է հանդիպի իրենց հետ՝ Հայաստանի իրադրության մասին ամբողջական պատկերացման համար: Ի՞նչ կորոշի Լիտվայի նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում