Ռուսաստանը, որպես պատասխան, վտարում է Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության 34 աշխատակցի։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ֆրանսիայի դիվանագիտական հաստատությունների 34 աշխատակիցներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»։ Նրանց հանձնարարվել է լքել Ռուսաստանի տարածքը՝ դեսպանին համապատասխան նոտան հանձնելու օրվանից երկու շաբաթվա ընթացքում»,- ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ էր կանչվել Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին, ով «խիստ քննադատության էր ենթարկվել ֆրանսիական իշխանությունների սադրիչ և չարդարացված որոշման առնչությամբ»՝ Ֆրանսիայում ռուսական դիվանագիտական հաստատությունների 41 աշխատակիցներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու առնչությամբ։