«Առաջին լրատվական»-ը բավական ուշագրավ տեղեկություններ է հավաքագրել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի երիտասարդ տարիների «սխրանքների» մասին:
Ըստ այդմ՝ մեզ հայտնի է դարձել, որ 1993-1994 թթ., երբ Օհանյանը պետավտոտեսչության վաշտի հրամանատար էր, Սևանում գտնվելիս վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված զենքից ծանր վիրավորել է Սևանի պետավտոտեսչության աշխատակից ոմն Վանիկի, որն ավելի ուշ մահացել է:
Մարգար Օհանյանին հաջողվել է մի քանի շաբաթների ընթացքում սպանվածի հարազատներին փողով լռեցնել և «ընդմիշտ» պատմության գիրկը նետել սույն դեպքը:







































