Շվեդիայի կենտրոնական շրջանում գտնվող Եվլե քաղաքի բնակչուհին հետ է ստացել իր հեծանիվը, որը գողացվել էր դեռ 15 տարի առաջ: Կնոջ խոսքերով` հեծանիվը գրեթե նույնն է մնացել, պարզապես այն մի քիչ ժանգոտել է, իսկ դիմացի ակն էլ ծակվել: Այս մասին գրում է The Local-ը: Հեծանիվը գողացվել էր 1996 թ., երբ շվեդուհին դեռ սովորում էր դպրոցում, սակայն այն ժամանակ քննչական գորոծողությունները ոչ մի արդյունք չէին տվել:
Ագնետա Վալենը շատ զարմացել է, երբ 15 տարի անց նրան զանգահարել են ոստիկանությունից և ասել, որ ճանապարհին հայտնաբերվել է նրա համարանիշով հեծանիվ: Սկզբում Ագնետան կարծել է, որ սա իր ամուսնու հերթական կատակն է, սակայն շատ զարմացել է, երբ ոստիկանները նրան են հանձնել իր երկանիվ «ընկերոջը»: Պարբերականը չի հաղորդում, թե ինչպես է հայտնաբերվել հեծանիվը և որտեղ է այն եղել: