Tuesday, 14 05 2024
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
10:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

ԼՂ կարգավիճակի հարցում օպտիմալ կլիներ «անցումային շրջանի» կամ «միջանկյալ կարգավիճակի» շուրջ համաձայնությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։

Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակի կապակցությամբ Մոսկվայում ելույթով է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ մի շարք քննադատություններ հնչեցին կազմակերպության գործունեության, ոչ պատշաճ արձագանքի եւ անգամ Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված։ Այս կտրուկ ելույթն ինչո՞վ է պայմանավորված եւ ի՞նչ հետանքներ են հնարավոր։ Հնարավո՞ր է ՀՀ վարչապետն արեւմուտքից ինչոր երաշխիքներ է ստացել։

-ՀԱՊԿ-ում, որքան հասկանում եմ՝ «արշալույսները խաղաղ չեն»։ Ղազախստանի նախագահը մի քանի օր առաջ է եղել Անկարայում, ռազմական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Խոսվում է նույնիսկ հարվածային ԱԹՍ-երի համատեղ արտադրության մասին։ Ավելի վաղ Թուրքիայում էր Ղրղըզստանի նախագահը։ Ոչ ոք օրակարգից չի հանել «Թուրանի բանակի» նախագիծը։ Ադրբեջանում արդեն պետական-քաղաքական գործիչների մակարդակով են դատապարտում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները։ Նիկոլ Փաշինյանի պոստ-ֆակտում քննադատությունը պետք է այս համատեքստում դիտարկել։ Այստեղ Արեւմուտքի խնդիր չկա։ Ամեն ինչ պետք է իր գինն ունենա։ Հայաստանն ունի անվտանգային լուրջ մարտահրավերներ։ Եվ եթե ՀԱՊԿ-ը երաշխավոր չէ կամ ոչ ամբողջական երաշխավոր է, ապա մենք նույնպես կարող ենք դիվերսիֆիկացնել անվտանգային միջավայր ապահովելու ռեսուրսները։ Ես այսպես եմ հասկանում իրավիճակը, որին Մոսկվան պետք է մոտենա կատարյալ ըմբռնումով։

ՓաշինյանՊուտին առանձնազրույցի ժամանակ ՌԴ ղեկավարն ասել է, որ մեջբերում եմ, «Ակտիվորեն շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին»։ Եռակողմ ձևաչափի մասին արձանագրումն ի՞նչ է վկայում, Մոսկվան դուրս է թողնում արևմուտքին պրոցեսից ու նախաձեռնողականությունն ամբողջությամբ իր ձե՞ռքն է վերցնում։

-Եռակողմ պայմանավորվածություններին հղում արեց նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Իրականությունը դա է, որ ընդունում է նաեւ Արեւմուտքը։ Մոտեցումների տարբերություն կարող է լինել նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթների մեկնաբանության մեջ։ Ռուսաստանը, որքան հասկացվեց «ղարաբաղյան խնդրի կարգավորում» ձեւակերպումից, չի համարում, որ ԼՂ թեման «փակված է»՝ ինչպես Իլհամ Ալիեւն է պնդում։ Եթե եռակողմ քննարկումներն ընթանան Պուտինի նախանշած բովանդակությամբ, ապա մենք հնարավորություն ենք ունենում ամբողջացնել Լեռնային Ղարաբաղը, վերահաստատել նրա սուբյեկտությունը, ստանալ անվտանգության եւ հայ բնակչության իրավունքների երաշխիքներ։ Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում, որ ԼՂ կարգավիճակի հարցում վերջնական պայմանավորվածություն հնարավոր է։ Օպտիմալ կլիներ, եթե կողմերը գային «անցումային շրջանի» կամ «միջանկյալ կարգավիճակի» շուրջ համաձայնության։ Նկատի ունենալով ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը, կարծում եմ, որ «միջանկյալ կարգավորումը»  կհամապատասխաներ նաեւ Ռուսաստանի շահերին։ Իհարկե, Արեւմուտքը կցանկանար առնվազն հավասարակշռել Ռուսաստանի դերակատարությունը, բայց մենք, անկեղծ ասեմ՝ նման գայթակղության չպետք է տրվենք։

Բելառուսի նախագահը խոսում էր արևմտյան պատժամիջոցներին միասին դիմակայելու մասին։ Արդյոք մինչ այժմ պահպանած չեզոքությունը հնարավոր կլինի շարունակել նաև արդեն ուղիղ հայտարարություններից հետո։

-Բելառուսի նախագահն ինքը մինչեւ բոլորովին վերջերս Արեւմուտքի առեւտրատնտեսական կարեւոր գործընկերն էր, այսօր էլ չի դադարեցրել համագործակցությունը այն ոլորտներում, որտեղ պատժամիջոցային ռեժիմ չի գործում։ Բացի այդ, համոզված եմ՝ Ռուսաստանը շահագրգռված չէ Ուկրաինայում ՀԱՊԿ-ի ուժերի ուղղակի ներգրավմամբ։ Դա իմիջային կորուստ կլիներ։ Լուկաշենկոն պարզապես եւս մեկ անգամ ուզում է ներկայանալ որպես Պուտինի միակ վստահելի գործընկեր, բարեկամ կամ եղբայր՝ չգիտեմ։ Բայց նա այլ ելք չունի։ Դա իր անձնական ընտրությունն է, որով կարող է կաշկանդված լինել նաեւ Տաջիկստանի նախագահը, որ իշխանություն պահելու եւ տրանզիտ ապահովելու խնդիր ունի։ Մյուսները, այդ թվում եւ Հայաստանը, նման բարդույթ չունեն, ուստի որոշումներ կայացնելիս առաջնորդվելու են ազգային-պետական շահի գերակայությամբ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում