ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերացրել է Կուբայի նկատմամբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշ սահմանափակումներ։ Մասնավորապես, նշվել է, որ Բայդենի հրամանագրով կվերսկսվեն ընտանիքի վերամիավորման ծրագիրը և թռիչքները դեպի Կուբայի մայրաքաղաք Հավանայի սահմաններից դուրս գտնվող քաղաքներ։
Միացյալ Նահանգների նախագահի հրամանը թույլ կտա կրթական կամ բիզնես նպատակներով խմբակային այցեր կատարել Կուբա։ Նաև հանվել է 3 ամիսը մեկ 1000 դոլարով այս երկիր գումար ուղարկելու սահմանափակումը։