Friday, 01 12 2023
Կալանավորվել է Երևանի «Մուշական–Ջրաշեն» գերեզմանատան վարիչը
Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, տիեզերք արձակվեց Falcon 9 հրթիռով
Ներքին Գետաշենում շարունակվում է 32 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը
Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի շինարարությունն իրականացվել է շուրջ 15 տոկոսով
Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել
22:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քննարկվել է Հայաստանում սիմուլյացիոն ԲԿ ստեղծելու հնարավորությունը
Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը
Մանրամասներ Դավիթ Ստեփանյանի հետ
ՀՀ և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները վստահ են երկկողմ օրակարգը հարստացնելու հարցում
Ճամբարակ-Վահան և Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում
Ինչ է կատարվում Հայաստանի երկնքում
Podcast կարևորի մասին
Ուղիղ․ «Հայասաթ-1»-ի պատմական թռիչքը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանը և ԱՄԷ-ն ստորագրել են «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր
Արա Ֆիդանյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
Կայացել է ՀՀ և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Հանդիպել են ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարները
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ԽՎ նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի
Հայաստանի և Բուլղարիայի նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ
Երևանի քաղաքապետը և Չինաստանի դեսպանը կարևորել են քաղաքների մակարդակում գործակցության ընդլայնումը
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Շանհայում այցելել է տարեցներին խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրող հաստատություն
Վարչապետին է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը
Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը․ ՀՀ նախագահի ելույթը COP 28-ում
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ Վահագն Խաչատուրյան
Ինչու՞ է Երևանը ջուր լցնում «Արևմտյան Ադրբեջանի» ջրաղացին
18:50
Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման բարեփոխումների կոչ է արել

Որ պատգամավորներն են այս պահի դրությամբ ամենաշատը բացակայել ԱԺ նիստերից

Տևական ժամանակ է, ինչ մամուլում և համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ զրկվելու են իրենց մանդատներից, քանի որ վերջիններս թույլատրելի սահմանաչափից ավելի են բացակայել Ազգային ժողովի նիստերից, աշխատանքներից:

Սակայն, ըստ ԱԺ կանոնակարգի, պատգամավորները մինչ այս նստաշրջանի ավարտը՝ հուլիսի 17-ը, չեն կարող զրկվել մանդատներից: Ըստ Սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը, ինչպես նաև կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավոր կարող են ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ խոսքով:

Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում է ընդունում, ապա Ազգային ժողովի նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անուն-ազգանունը: Եթե Խորհուրդը չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Նշենք նաև, որ յուրաքանչյուր խմբակցություն նստաշրջանի ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ բոյկոտել նիստերը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախկինում օգտվել են իրենց այդ հնարավորությունից: Այժմ, երբ նրանք փողոցային պայքարի են դուրս եկել և կրկին չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին, բացակայությունները հարգելի չեն կարող համարվել:

«Հայկական ժամանակ»-ը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմին՝ պարզելու, թե ովքե՞ր են այն պատգամավորները, որոնք հատել են այս պահի դրությամբ բացակաների թույլատրելի շեմը և մինչ նստաշրջանի ավարտը դրանք չլրացնելու դեպքում կարող են զրկվել իրենց պատգամավորական մանդատներից:

Այսպիսով՝ ներկայացնում ենք ցանկը սույն թվականի մայիսի 11-ի դրությամբ տեղի ունեցած 193 քվեարկությունների արդյունքներով:

Արմեն Չարչյան՝ 153 բացակա՝ 34 հարգելի («Հայաստան» խմբակցություն)

Գեղամ Մանուկյան՝ 129 բացակա՝ 1 հարգելի («Հայաստան» խմբակցություն)

Արթուր Վանեցյան՝ 115 բացակա՝ 0 հարգելի, («Պատիվ ունեմ» խմբակցություն)

Անդրանիկ Թևանյան՝ 105 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)

Ասպրամ Կրպեյան՝ 103 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)

Արմեն Ռուստամյան՝ 102 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)

Իշխան Սաղաթելյան՝ 101 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)

Լիլիթ Գալստյան՝ 99 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)

Արթուր Ղազինյան՝ 99 բացակա՝ 1 հարգելի («Հայաստան» խմբակցություն)

Վահե Հակոբյան՝ 98 բացակա՝ 1 հարգելի («Հայաստան» խմբակցություն)

armtimes.com

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում