Monday, 16 05 2022
20:15
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ կազմակերպությունը կընդլայնվի նոր անդամների շնորհիվ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկայի հայկական համագումարը դեմ է F-16-ի գործարքի համար Թուրքիայի առաջարկին
19:40
Մակրոնն աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշմանը
19:30
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 521 միլիոնը
Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
19:10
Իրաքում երեք օդանավակայան Է փակվել սաստիկ ավազահողմի պատճառով
Խաղաղության պայմանագրում պետք է ֆիքսել Արցախի համար անցումային շրջանի գաղափար
18:50
Հունգարիայի նոր նախագահը դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ
18:40
Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել Է 1,3 միլիոնը
18:30
Ավստրիան մայիսի 16-ից կհանի մուտքի սահմանափակումները օտարերկրյա զբոսաշրջիկների համար
Երևանի պատասխանը Լուկաշենկոյի սադրանքին
Սաակաշվիլիի փաստաբանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման
Վանաձորի «Հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու նիստերին
18:10
Ռուսաստանը եւ Իրանը կարող են նավթագազային սարքավորման գործարան հիմնել
18:00
ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները մայիսի 16-ին չեն կարող համաձայնեցել ՌԴ-ի նկատմամբ նավթային բռնարգելքը. Բորել
17:57
Խարկովի հյուսիսարևելյան հատվածը անցել է ուկրաինացիների վերահսկողության տակ
Երևանյան լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կառուցելու ծրագիր կիրագործվի
Անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն
17:50
Եվրոպայի Կենտրոնական բանկը կարող Է թվային եվրոյի մշակումն սկսել 2023 թվականի վերջին
17:43
Իլհամ Ալիևը Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն ձի է նվիրել
«Անկարան պետք է դիվանագիտական ​​նուրբ հավասարակշռություն պահպանի Մոսկվայի և Կիևի միջև». Քալըն
Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը
«Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղակի վտանգ չի ներկայացնում ՌԴ-ի համար». Պուտին
17:31
Ռումինիայի ԱԳՆ-ն հայտարարել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի անհրաժեշտության մասին
17:30
ԱՄՆ-ը մտադիր Է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել մինչեւ աշուն
17:23
Օրվա միտքը. Արևմուտքը կուժեղացնի ճնշումը ԽՍՀՄ տարածքում
Վրաստանն անվտանգ երկիր են ճանաչել գործարար զբոսաշրջության համար
Ուսումնական տարվա ավարտը հունիսի 3-ին է, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում հունիսի 6-ին. Անդրեասյան
17:10
«Արևմտյան պատժամիջոցներին ՀԱՊԿ-ը պետք է դիմակայի միասնաբար». Լուկաշենկո

«ՀՀ վարչապետի գավաթ»-ի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, ազնիվ պայքարում մրցելու կամքը, հաղթանակի կամք քաջալերել բոլոր ոլորտներում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մեկնարկի և պարգևատրման արարողությանը, որն անցկացվել է Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լճի» տարածքում:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, մրցաշարի առաջին տեղը զբաղեցրած Սյունիքի դպրոցի մրցանակը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհավորել մրցաշարի մասնակիցներին՝ այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ:

«Հարգելի ներկաներ, նախ ուզում եմ խոսքս սկսել նրանից, որ շատ գոհ եմ, որ միասին այսօր այս միջոցառումը կազմակերպեցինք: Մենք հաղթողներին ողջունեցինք, բայց կխնդրեմ, որ շատ բուռն ծափերով ողջունենք նաև մեր մյուս մասնակիցներին՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Արցախի, Գեղարքունիքի, Երևանի, Կոտայքի և Տավուշի գեղեցիկ թիմերին: Ուզում եմ նաև, որ մենք հեռակա ողջունենք այն բոլոր դպրոցների թիմերին, որոնք մասնակցել են ընտրական փուլին: Ջերմ և բուռն ողջույններ՝ մեր մրցավարական թիմին, որի ամենակարևոր պարտավորությունն է ապահովել մրցման արդարությունը և ճշգրտությունը:

Քննարկումների արդյունքում նախ արձանագրեցինք, որ սա շատ լավ և կարևոր նախաձեռնություն է: Մտածում էինք, որ «Վարչապետի գավաթ» կոչվող մրցումների շարք է Հայաստանում տեղի ունենում և այդ շարքը, ինչպես տեսնում եք, ընդլայնվում է: Որն է սրա նպատակը. նպատակն է խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, նպատակը՝ խթանել առողջ ապրելակերպը, ազնիվ պայքարում մրցելու կամքը, հաղթանակի կամք քաջալերել բոլոր ոլորտներում և, ի վերջո, մարդկանց մոտեցնել իրար: Մեր բոլոր մրցումներին մասնակցում են հարյուրավոր, հազարավոր մարդիկ: Հույս ունեմ և նախարարությունն էլ խոստանում է, որ ամեն տարի մասնակիցների թիվը կավելանա:

Խճուղավազքի դպրոցական գավաթն ունի առանձնահատուկ նշանակություն: Մտածում էինք, որ անպայման պետք է դպրոցականների համար մրցում իրականացնենք: Եվ, ճիշտն ասած, ամեն օր ամենուր լսվում է այն հայտնի ձևակերպումը և բանաձևը, որ մեր երկրում թիմային տրամաբանությունն այդքան էլ լավ չի զարգացած, մարդիկ ավելի անհատական ձևերով են հաջողության հասնում, թիմային տրամաբանությունը, գործակցության, համագործակցության տրամաբանությունն այնքան էլ լավ չի զարգացած: Սրա մեջ, իմիջիայլոց, կա ճշմարտություն. մենք դա տեսնում ենք ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած այլ ոլորտներում: Եվ մենք մտածում էինք, որ պետք է, բացի վերը նշվածից, նաև թիմային ոգին զարգացնող մարզաձևից իրականացնենք այս դպրոցական գավաթը: Երբ թիմային ձևի մասին մտածում ենք՝ առաջին միտքը գալիս է ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ: Հաջորդ պահին հասկացանք, որ հանրապետությունում կան դպրոցներ, որ դրա համար ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ մարզադաշտ, դահլիճներ, ուրիշները՝ չունեն: Հետևաբար, ուզում էինք այնպիսի մի մրցում իրականացնել, որ հանրապետության բոլոր դպրոցներին և դպրոցականներին հասանելի լինի։

Հաջորդը՝ սովորաբար վազքն անհատական մրցաձև է համարվում։ Մենք փորձեցինք գտնել այն ձևը, որը զուտ թիմային է։ Ինչպես նկատեցիք` «Վարչապետի գավաթի» խաղարկության պարագայում անհատական ցուցանիշները հաշվի են առնվում միայն թիմային ընդհանուր ցուցանիշի տրամաբանության մեջ և հաղթում է այն թիմը, որի բոլոր մասնակիցների ցուցանիշները նվազագույնն են։ Այսինքն` թիմն ամբողջությամբ առաջ է անցել։ Կանոններով սահմանված էր, որ եթե թիմից նույնիսկ մի հոգի չի հասնում եզրագծին` թիմն ամբողջությամբ դուրս է մնում մրցանակների համար պայքարից։ Մենք տեսանք այդ թիմային տրամաբանությունը։ Ես հիշում եմ արմավիրցի այն աղջնակին, որը եզրագծին հասավ լացելով։ Ես հետո իրեն հարցնում եմ` ինչո՞ւ էիր լացում, ասում է՝ որովհետև կողքս ցավում էր։ Բայց ինքը հանուն իր թիմի հարկ համարեց, որ նույնիսկ իր կողքը ցավելու վիճակով՝ եզրագիծը հատի։ Սա թիմային տրամաբանության ամենավառ արտահայտությունն էր, և ուզում եմ, որ աղջնակին մենք անպայման ծափահարենք դրա համար։

Այս ընթացքում մենք նաև որոշումներ կայացրեցինք։ Որոշեցինք, որ այս մրցաշարն ամեն տարի տեղի կունենա այս նույն վայրում, այսինքն` մայրուղուց «Պարզ լիճ» ընկած տարածությունում։ Երթուղիները կոնկրետ ինչպես կորոշվեն, դա արդեն մասնագետներն ամեն տարի կանեն։ Հաջորդ տարիներին կփորձենք մեր բոլոր մրցումների մրցավարությունը մաքսիմալ էլեկտրոնային դարձնել, որպեսզի մեր մրցավարներն ավելի հեշտ աշխատեն և շատ չչարչարվեն։

Հաջորդ խնդիրը, որ կրկին մրցաշարի մասնակիցների հետ քննարկումներով որոշեցինք, հետևյալն է` հաջորդ տարի բուն մրցման նախորդ օրը կկազմակերպենք ճամբար։ Այսինքն` թիմերը կմոտենան այս տարածքին նախորդ օրը: Մրցավարները, մյուսները, մասնակիցները նախորդ օրը կանցկացնեն այստեղ, կծանոթանան վազքուղուն, գուցե մարզվեն, նախնական մարզում իրականացնեն։ Երեկոյան կունենանք ճամբար, թիմերն իրար հետ կծանոթանան, կշփվեն։ Այսինքն` կգիշերեն այս տարածքում, կտեսնենք՝ կամ վրանային ավան կլինի, կամ այլ պայմաններ կստեղծվեն։ Հաջորդ օրը տեղի կունենա բուն մրցույթը` արդեն նույն տրամաբանության մեջ։

Մենք նաև մասնակիցներից, երեխաներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիքի են տարածության և երկարության մասին, նրանցից մի մասն ասաց, որ երկար է, մի մասը՝ կարճ։ Որոշեցինք, որ կուսումնասիրենք դպրոցական տարիքի երեխաների համար միջազգային ստանդարտներով սահմանված ամենաերկար, ուշադրություն դարձրեք` ոչ թե ամենակարճ, այլ ամենաերկար տարածությունը, և հաջորդ տարի մրցումը կիրականացնենք այդ տարածությամբ։

Կրկին ուզում եմ ընդգծել, որ սա մրցաշար է թիմային տրամաբանության մասին, որովհետև հաղթում է թիմը, և բոլոր թիմերն այսօր հաղթող են, որովհետև նրանք դուրս են եկել դեմ հանդիման այս փորձությանը և բոլորը պատվով հաղթել են։ Ուզում եմ հիշեցնել, որ ներկաները, այստեղ բոլորը հաղթող են, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իրենց մարզում, Արցախի թիմն էլ Արցախում, հաղթել են և այստեղ են եկել որպես հաղթող։ Սա նշանակում է` նրանք թիմային ոգով տոգորված, հաղթանակի կամքով տոգորված մարդիկ են, քաղաքացի են։ Եվ ահա մեր դպրոցականներին, աշակերտներին, քաղաքացիներին այդ ոգով տոգորելով՝ մենք մեզ, բոլորիս էներգիա ենք տալիս, հույս ենք տալիս, բոլորով ի ցույց ենք դնում մեր կամքը և վճռականությունը, որ Հայաստանն իսկապես լինելու է ազատ և երջանիկ երկիր, Արցախը լինելու է ազատ և երջանիկ։ Եվ ահա այստեղ են այդ ազատությունը և երջանկությունն այսօր կերտող և վաղը վայելող մեր սերունդները, մեր երեխաները, մեր եղբայրները և քույրերը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին և շնորհավորում եմ բոլորիս այսօրվա իրապես տոնի կապակցությամբ»։

Միջոցառմանը մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 4000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում