Wednesday, 22 07 2026
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Կառավարությունը սահմանել է կրթական մրցանակներ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց մրցանակ: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված մրցանակները կշնորհվեն ամեն տարի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը» հաստատվել է ՀՀ կառավարության՝ մայիսի 13-ին կայացած նիստում:

Սահմանվել են կրթական մրցանակները, պարգևատրման չափը և մրցանակների քանակը` ըստ անվանակարգերի:

Լավագույն ուսանողների համար.

  • «Գլխավոր մրցանակ»` 1200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, նախատեսված է  1 մրցանակակիր,
  • «Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 1000 և 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր,
  • «Լավագույն մագիստրանտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 750 և 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր,
  • «Լավագույն բակալավր»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 500 և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր:

Լավագույն սովորողների համար.

  • «Գլխավոր մրցանակ»` 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, նախատեսված է  1 մրցանակակիր,
  • «Լավագույն աշակերտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 200 և 100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 5 մրցանակակիր:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացնում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը կներկայացնի ընտրություն կատարող հանձնաժողովի կազմը:

ԿԳՄՍ նախարարին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատել ՏՏ բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը, լավագույն ուսանողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից բուհերի և հանրակրթական դպրոցների ցանկերը:

Համաձայն կարգի` մրցանակին կարող են հավակնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ ուսանողները և 10-12-րդ դասարանների աշակերտները, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն, մասնակցել են ՏՏ ոլորտի նորարարական նախագծերի և մրցույթների, ունեն տպագրված հոդվածներ։

Մրցանակի հավակնորդները դիմումները ներկայացնում են իրենց բուհի կամ դպրոցի ղեկավարությանը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքում և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված հայտարարության հիման վրա:

Ուսումնական հաստատությունների ղեկավարությունը լավագույն տասը հավակնորդների փաստաթղթերը 5-օրյա ժամկետում ներկայացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովին, որը կատարում է հաղթողների վերջնական ընտրությունը` ըստ հավակնորդների հետ անցկացվող անհատական հարցազրույցների և սահմանված պահանջների բավարարման արդյունքների:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում