Լիբիայի ապստամբները վերահսկողություն են հաստատել Տրիպոլիից արևմուտք գտնվող Զուարայի բազաների վրա: Ամերիկյան աղբյուրները հայտարարել են, որ Լիբիայում քիմիական զենքը գտնվում է անվտանգության մեջ: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Ապստամբները երեկ երեկոյան գրավել են Մազրաք Ալ-Շամս ռազմաբազան: Կատաղի մարտեր են ընթացել նաև զինված ուժերի շտաբի պետ Աբդ Ալ-Ռահման Ալ-Սայիդի ագարակում, որտեղ նա շարունակում է լուրջ դիմադրություն ցույց տալ:
Ապստամբների լուրջ հաջողություններից հետո երեկ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ է ներկայացրել մի բանաձև, որով առաջարկվում է սառեցնել Քադաֆիին և նրա ռեժիմին պատկանող բանկային հաշիվները, որպեսզի ժամանակավոր կառավարությունը հնարավորություն ունենա արագ անցնել երկրի վերականգնողական աշխատանքներին: Նախնական տեղեկություններով` այդ հաշվեհամարներում գտնվում է ավելի քան 100 մլրդ դոլար: Ծրագրվում է սկզբնական փուլում տրամադրել մոտ 1.5 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: