Tuesday, 07 05 2024
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է

Հայաստանի նիդերլանդական շերտերը. ինչ կբացի Փաշինյանի կարևոր այցը

Հայաստանի ղեկավարն անկախությունից ի վեր առաջին անգամ այցելում է Նիդերլանդներ: Պետություն, որի նշանակալիությունը՝ մասնավորապես Հայաստանի համար, ունի մի քանի շերտ: Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդներ: Ժամանակի կենսունակ և հզոր թագավորություններից, փաստացի կայսրություններից մեկը, ներկայումս աշխարհի՝ տարածքով բավականին համեստ, միևնույն ժամանակ իր տնտեսա-տեխնոլոգիական ներուժով առաջատար պետություններից մեկն է: Ցամաքային տարածքի բավականին զուսպ պաշար ունեցող Նիդերլանդները կարողացել է արձանագրել արդյունավետության առավելագույն արդյունք տնտեսության մի շարք բնագավառներում, իր համեստ տարածքի պայմաններում լինելով աշխարհի առաջատար տնտեսություններից մեկը: Իսկ տնտեսությունը նաև քաղաքականություն է, քաղաքականության հիմքը, և այդ իմաստով իհարկե Նիդերլանդները աշխարհաքաղաքականության խաղատախտակի վրա առաջնորդող ֆիգուրներից չէ, սակայն իր տնտեսա-տեխնոլոգիական ձեռքբերումների և մրցունակության, համաշխարհային ֆինանսատնտեսական քարտեզի վրա իր տարածության շնորհիվ թերևս այն երկրների շարքում է, որոնք միջազգային քաղաքական գործընթացներում ունեն «թավշյա» կամ «լատենտ» էական, նշանակալի դերակատարում: Ընդ որում, այդ պետությունների հետ հարաբերությունը ոչ պակաս կարևոր է, քան աշխարհաքաղաքականության առանցքային ֆիգուրների հետ շփումները:

Բանն այն է, որ հենց այդ կարգի պետությունների հետ է, որ փոքր ռեսուրսներով, նվազ տնտեսական և քաղաքական հնարավորություններով երկրները՝ ինչպիսին Հայաստանն է, ի վիճակի են ձևավորել առարկայական, գործնական փոխշահավետ օրակարգ, հարցերի և հեռանկարների շրջանակ: Եվ այդ իմաստով, Նիդերլանդները Հայաստանի համար կարևոր պետություն է, որի հետ գործընկերային կապերի հիմքը պետք է դնել վարչապետ Փաշիննյանի հենց առաջին այցի շրջանակում, քանի որ այդ ուղղությամբ աշխատանքը անկախությունից ի վեր առանց այդ էլ ուշացած է, իսկ ժամանակը շարժվում է բազմակի արագությամբ:

Նիդերլանդները նաև կարևոր պետություն են եվրոպական քաղաքականության համատեքստում, որտեղ Հայաստանի համար ներկայումս էական նշանակություն ունի բացի Եվրամիության ձևաչափերի հետ հարաբերությունից, նաև երկկողմ ձևաչափերով առավելագույնս ինտենսիվ և արդյունավետ հարաբերություն ձևավորելը, հաշվի առնելով այն, որ Եվրամիությունն ինքը կանգնած է վերափոխումների մարտահրավերների և հրամայականի առաջ և պարզ չէ, թե ինչ հունով կզարգանա իրավիճակն այդ առումով: Ըստ այդմ, եվրոպական հատկապես առանցքային դերակատարների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար ունի լայն ռազմավարական նշանակություն: Եվ թերևս մեկ այլ կարևոր հանգամանք և շերտ՝ նիդերլանդական հայկական համայնքի գործոնը, որը զգալիորեն տարբերվում է այսպես ասած ավանդական սփյուռքյան կառուցվածքից ու տրամաբանությունից, քանի որ առավելապես նոր, այլ կերպ ասած հետխորհրդային շրջանում ձևավորված համայնքային միջավայր է: Ընդ որում, չնայած իր բառի բուն և նաև փոխաբերական իմաստով երիտասարդությանը, Նիդերլանդների հայկական սփյուռքը ունի կազմակերպվածության բավականին շոշափելի մակարդակ: Այդ բազայի վրա թերևս պետք է կառուցել բավականին լրջմիտ աշխատանք, ձևակերպելով եվրոպական քաղաքականության ուղղությամբ խնդիրներ, որոնք փոխադարձաբար կուժեղացնեն թե Հայաստանի պետական դիրքերը, թե Նիդերլանդների համայնքի ներուժը՝ ավելի լայն խնդիրներ ձևակերպելու, և նաև վերաձևավորվող աշխարհում հայկական Սփյուռքի վերակառուցման ռազմավարական խնդրի համատեքստում մոդելային տարբերակների մշակման հիմնական հարթակներից մեկը դառնալու առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում