Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն արդեն մեկնարկել է: Ասեն քաղաքի Բոսկամպ գերեզմանոց այցից հետո, Փաշինյանը շրջայց է կատարել Խաղաղության Պալատում և վերջինիս այգում մասնակցել է Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը: Վարչապետն այցելել է նաև Ջոզեֆ Եկեղեցի, որտեղ նրան դիմավորել է Դրենցի թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանը:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, որտեղ վարչապետը հանդես է եկել ելույթով: Ելույթով հանդես են եկել նաեւ թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանն ու գրող Ֆրենկ Վեստերմանը: