Friday, 26 04 2024
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում

Հայաստանյան «պարադոքսի» ֆոնին Բաքուն շոշափում է ռազմական շանտաժի հողը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը դարձյալ հերքել է ադրբեջանական ՊՆ տարածած տեղեկությունը, թե հայկական զինուժը կրակ է բացել Քարվաճառի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը այդօրինակ տեղեկությունը տարածում է վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում պարբերաբար: Միևնույն ժամանակ, օրերս ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ՝ վիրավորելով նաև աշխատակիցներից մեկին, բարեբախտաբար՝ առանց կյանքի համար վտանգի: Ադրբեջանական սադրանքները և սադրանքի հող պատրաստող տեղեկությունները գործնականում զուգորդվում են Հայաստանի ներքաղաքական կյանքում այն փողոցային անհնազանդության շարժման հետ, որ սկսել է խորհրդարանական ընդդիմությունը:

Ադրբեջանցիները փորձում են օգտվե՞լ իրավիճակից՝ շոշափելով, թե ներքաղաքական բավականին թեժ իրադրությունում ինչպիսին է Հայաստանի պետական դիմադրունակությունը, այդ թվում պաշտպանական հարցերում, թե՞ փորձում են ընդդիմությանը զուգահեռ՝ Հայաստանի քաղաքական իշխանության վրա ճնշում բանեցնել նաև սահմանից, այդպիսով փաստորեն Երևանին առնելով «աքցանի» մեջ՝ ճնշում ներսում և ճնշում դրսից, երբ քաղաքական իշխանությունը կարող է հայտնվել ցայտնոտի մեջ և տեղի տալ կամ ներսում, կամ դրսում: Թե՞ ադրբեջանցիները փորձում են ոչ թե առաջացնել «զուգահեռ» ճնշում, այլ թույլ չտալ, որ Երևանն օգտագործելով ներքաղաքական թեժ իրավիճակը, կարողանա մանևրել արտաքին դաշտում, մասնավորապես Ադրբեջանի հետ խաղաղ բանակցության մեկնարկի շուրջ քննարկումներում, այդ կերպ ժամանակ շահելով և փորձելով այդ ժամանակն օգտագործել ադրբեջանական պայմաններին հակակշիռ սեփական պայմաններն առաջ մղելու ուղղությամբ դիվանագիտական բազմաճակատ կամ բազմավեկտոր աշխատանքի համար: Առավել ևս, որ նկաատելի է «պարադոքսալ» թվացող իրողություն՝ ներքաղաքական թեժ իրադրությանը զուգահեռ, Երևանը զբաղված է նաև տարբեր ուղղություններով բավականին ինտենսիվ արտաքին քաղաքական շարժերով:

Հնարավոր է, որ Ադրբեջանին անհանգստացնում է այդ «պարադոոքսը» և Բաքուն փորձում է «ռազմական շանտաժի» գործիքի համար «հող» շոշափելով դիտարկել գործընթացների հանդեպ կառավարելիությունը բարձրացնելու տարբերակը: Դա թույլ չտալու խնդիրը թե պաշտոնական Երևանի, թե նաև Երևանի փողոցներ դուրս եկած խորհրդարանական ընդդիմության խնդիրն ու պատասխանատվությունն է, որպեսզի ներքաղաքական իրավիճակը որևէ կերպ դուրս չգա Հայաստանի կառավարելիության շրջաանակից և դույզն իսկ կառավարելի դառնա որևէ երրորդ կողմի, առավել ևս Բաքվի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում